Հարուցվել է քրեական գործ` հարսանյաց սրահում տեղի ունեցած միջադեպի առթիվ. ՔԿ

Լուրեր

14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հարսանյաց հանդեսի ժամանակ տեղի ունեցած դեպքի հանգամանքները:

2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 00:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ  «Էրեբունի բժշկական կենտրոն» բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1981 թվականին:

Դեպքի առթիվ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականցվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:

Նույն օրը՝ ժամը 19:20-ին «Աստղիկ բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Էրեբունի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «գլխի վնասվածք» նախնական ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 47-ամյա տղամարդ, ով հայտնել է, որ մարմնական վնասվածքն ստացել է 27.09.2018 թվականին` ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Վերջինս հայտնել է, որ 2018թ. սեպտեմբերի 27-ին ռեստորանային համալիրում տեղի է ունեցել դստեր հարսանիքը, որի ժամանակ ծագել է  վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Ըստ հաղորդման՝ փեսայի հարազատները հարձակվել են իր վրա, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, իսկ ինքը, սեղանի վրայից վերցնելով դանակ, մեկ անգամ հարվածել է իրեն ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնող 37-ամյա տղամարդու ձախ կողային հատվածին:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ: Իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Հարցաքննվել են խնջույքի մասնակիցները:

37-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: