Հասարակությունը պետք է մերժի և չլեգիտիմացնի կանանց նկատմամբ ատելության խոսքը․ ՀԿ-ների հայտարարությունը՝ Վարդան Ղուկասյանի անընդունելի արտահայտությունների առնչությամբ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

17 հասարակական կազմակերպություն համատեղ հայտարարություն է տարածել՝ Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանի՝ մամուլի ասուլիսի ընթացքում թույլ տված անընդունելի արտահայտությունների առնչությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Երեկ, 2025 թվականի մարտի 30-ին Գյումրու համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների թեկնածու Վարդան Ղուկասյանը մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել կանանց նկատմամբ խտրական և անընդունելի արտահայտություններով, որն է` «․․․ Հետո, այս աղջիկները կթողնե՞ն, որ մարդ մեղք չգործի՝ գեղեցիկ հագած, ոտքերը բաց… ես չգիտեմ ինչ… Ինչ ասես, անում են, տղամարդկանց գայթակղության պատճառ են դառնում։ Դրա համար էլ ասված է՝ «վայ ձեր կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառ են դառնում»:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները խստորեն դատապարտում են ցանկացած ատելության խոսք և խտրական տարրեր պարունակող հանրային հայտարարություններն ու խոսույթները։

Կանանց նկատմամբ նմանատիպ արտահայտությունները ոչ միայն խախտում են էթիկայի տարրական նորմերը, այլև հակասում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք դրույթները, ինչպիսիք են՝ 3-րդ, 77-րդ և 29-րդ հոդվածները, ինչպես նաև մի շարք մարդու իրավունքների ներպետական և միջազգային սկզբունքները։

Կարծում ենք, որ քաղաքական գործչի կողմից հանրայնորեն հայհոյանքները, բռնարար վարքագիծն ու խտրական վերաբերմունքը խրախուսելը ոչ միայն կասկածի տակ է դնում քաղաքացուն՝ որպես բարձրագույն արժեք ընկալելը, այլև վտանգ է ստեղծում իրավունքների լիարժեք իրացման համար: Այսօրինակ մոտեցումները կարող են նպաստել հասարակական և իրավական կարգուկանոնի պահպանմանն ու նպաստել քրեական ենթամշակույթի խորացմանը։
Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական գործիչ պետք է գիտակցի իր կողմից արված ցանկացած հայտարարության ազդեցությունը և չնպաստի գենդերային խտրականության, ատելության խոսքի և/կամ խտրականության խորացմանը, ինչպես նաև, պետք է նպաստի հավասարության և փոխըմբռնման ամրապնդմանը։

Նկատում ենք, որ այն միակ դեպքը չէ, ուստի, կոչ ենք անում՝ բացառել խտրական արտահայտություններն ու խոսույթները։
Հասարակությունը պետք է մերժի և չլեգիտիմացնի կանանց նկատմամբ ատելության խոսքը՝ նպաստելով արդար և ներառական միջավայրի ստեղծմանը»։

1․ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
2․ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
3․ «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ
4․ «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ
5․ «Կանանց Կենտրոն․ Շուշի» ՀԿ
6․ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
7․ «Իրավունքի ուժ» ՀԿ
8․ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
9․ «Ընտանիք առանց բռնության» ՀԿ
10․ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
11․ «Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա» ՀԿ
12․ «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ
13․ «Երիտասարդ ավանգարդ» ՀԿ
14․ «Հանուն Իրավահավասարության Իրավապաշտպան» ՀԿ
15․ «Կանանց հզորացման ռեսուրսային կենտրոն» ՀԿ
16․ «Թալին-Հույս» սոցիալական ՀԿ
17․ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

Նշենք, որ Factor TV-ն անդրադարձել էր  թեմային՝ իր  «Արյունալի անցյալը և լուռ սպասումը. ինչ ելք է սպասվում Գյումրիում» վերտառությամբ տեսանյութում։