ՆԱՏՕ-ի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ-ում միջազգային գիտաժողով կանցկացվի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի մարտի 31-ին՝ ժամը 09:20-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կլոր դահլիճում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» («Low dose radiation risks: present research and future perspectives») խորագրով միջազգային գիտաժողովը։ Միջոցառումը կազմակերպվում է ՄքՄասթեր համալսարանի (Կանադա) և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի նախաձեռնությամբ և իրականացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի աջակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Գիտաժողովի հիմնական նպատակն է հավաքագրել գիտական տվյալներ, մշակել հնարավոր ուղիներ  ռիսկերի գնահատման, կանխարգելման և նվազեցման համար։ Սա հնարավորություն կտա ձևավորել առավել հստակ մոտեցումներ ճառագայթային պաշտպանության ոլորտում։

Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝

  • Ցածր դոզայով ճառագայթահարման կենսաբանական ազդեցությունը
  • Ռադիոէկոլոգիա
  • Էկոթունաբանության և կենսամարկերների դերը ռիսկերի գնահատման մեջ
  • Ճառագայթային պաշտպանության ժամանակակից մոտեցումները
  • Կարգավորող մարմինների և գիտական համայնքի փոխգործակցության հեռանկարները։

Գիտական զեկուցումներով հանդես կգան առաջատար գիտնականներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Կանադայից, Հայաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից,  Նորվեգիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 2-ը ներառյալ։

Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։