ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի նախարարները ու մարզպետները կազատվեն աշխատանքից․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
Բոլորը

Իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին հրամանագրեր: Այս մասին Բաղրամյան պողոտայում հրավիրած հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ և այսօր հապճեպ կերպով ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Եվ այո՛, այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության՝ հայ ժողովրդի նկատմամբ: Եվ ես այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ-ն և և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին հրամանագրեր»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ՀՅԴ-ից և «Ծառուկյան» դաշինքից նախարարներն ու մարզպետներն աշխատանքից կազատվեն կառավարության առաջիկա նիստում: