Թուրքիան ու ԱՄՆ-ը ցանկանում են վերացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության սահմանափակումները․ Reuters

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան և Միացյալ Նահանգները ցանկանում են վերացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության խոչընդոտները։ Այս մասին Reuters-ին ասել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը՝ Վաշինգտոնում երկու երկրների բարձրաստիճան դիվանագետների բանակցություններից հետո։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սկսել է երկօրյա այցը Վաշինգտոն, որտեղ նա պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ամերիկացի այլ պաշտոնյաների կխնդրի չեղարկել Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները և թույլ տալ նրան վերադառնալ կործանիչների կարևորագույն ծրագրին: Ֆիդանի այցը տեղի է ունենում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար վճռորոշ ժամանակաշրջանում, երբ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո երկրում հակակառավարական ցույցեր են սկսվել։

Աղբյուրը նշել է, որ Ֆիդանի և Ռուբիոյի հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ «ակնհայտորեն դրսևորել են քաղաքական կամք՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության խոչընդոտները վերացնելու համար»։

«Տեխնիկական բանակցություններ կանցկացվեն առկա խնդիրների լուծման համար»,- ասել է գործակալության աղբյուրը։

Թրամփն իր առաջին պաշտոնավարման ընթացքում պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի նկատմամբ Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի (CAATSA) համաձայն՝ Անկարայի կողմից 2019 թվականին ռուսական հակաօդային պաշտպանության C-400 համակարգերի ձեռքբերման պատճառով: Այս պատճառով Թուրքիան նաև հեռացվել էր F-35 կործանիչների ծրագրից։

Թուրք անանուն պաշտոնյան Ֆիդանի այցից առաջ Reuters-ին ասել էր, որ Անկարան ձգտում է համաձայնության գալ Վաշինգտոնի հետ, որ C-400-ներն անգործունակ պահելը բավական է խնդրի լուծման համար:

Թուրք պաշտոնյան նաև ասել է, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև քննարկումները «նոր հարթություն են ստացել» Մոսկվայի նկատմամբ Թրամփի մոտեցումների փոփոխությունից հետո։

«Եթե Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկվեն, ապա անտրամաբանական է դառնում, որ CAATSA-ն կիրառվի երրորդ երկրների նկատմամբ: Ինչքան այս հարցը վերաբերում է Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին, նույնքան էլ վերաբերում է Թուրքիա-Ռուսաստան կապերին»,- ասել է նա։

Իրավիճակին ծանոթ աղբյուրները նշում են, որ Էրդողանի և Թրամփի հեռախոսազրույցը կարող էր դրական խթան հանդիսանալ բանակցությունների համար, թեև խոստումներ չեն տրվել:

Թուրքական աղբյուրը հայտնել է, որ Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են նաև պետական ​​մակարդակով առաջիկայում կայանալիք այցերը՝ մանրամասներ չներկայացնելով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի