Հայաստան-Եվրամիություն օրակարգին առնչվող հարցերի շուրջ հանդիպել են կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչները

Լուրեր

19.10.2026 | 12:59
Չվճարված հարկերի հետևանքով պետությանը պատճառված շուրջ 39,1 մլն դրամի վնասը կբռնագանձվի․ Դատախազություն
19.10.2026 | 12:50
«Բարսելոնան» կրկնել է «Ռեալի» ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 12:40
Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Չինաստանի առաջնորդի հետ. WSJ
19.10.2026 | 12:32
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում մատչելիության և մանկավարժահոգեբանական աջակցության խնդիրներ են հայտնաբերվել․ ՄԻՊ-ը առաջարկություններ կներկայացնի իրավասու մարմիններին
19.10.2026 | 12:21
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը
19.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ՀՀ միջազգային հեղինակության մասին // Ադրբեջանի արտահանումն այս տարի ՀՀ՝ 23,5 մլն դոլար․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 12:04
Զանգվածային ցույցերի ֆոնին Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել․ Մակրոնը չի ընդունել
19.10.2026 | 11:56
Թել Ավիվից Վիեննա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում՝ ռումբի մասին սպառնալիքի պատճառով
19.10.2026 | 11:48
ՀՖՖ-ն ցավակցել է Անտոնիո Ֆերնանդեսին
19.10.2026 | 11:40
«Ազատությունից զրկված անձինք պետք է զգան, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր»․ Ծովինար Թադևոսյան
19.10.2026 | 11:31
Մակրոնը հանդարտության կոչ է արել ցուցարարներին և հայտարարել, որ ջարդարարների նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն
19.10.2026 | 11:24
Հայաստանում հետախուզվող անձ է ձերբակալվել և հանձնվել Գերմանիային․ նա մեղադրվում է խմբակային բռնության մեջ
19.10.2026 | 11:13
Հայ մարզիկը դարձել է սեղանի թենիսի կանանց Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 11:05
Ադրբեջանը 2026 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանք
19.10.2026 | 10:59
Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից
Բոլորը
Հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև քննարկում, որի նպատակն էր անդրադառնալ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի(ՀԸԳՀ) կիրարկման միջոցառումների ծրագրի՝ ճանապարհային քարտեզի կազմման գործընթացին, ինչպես նաև հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԱլԳ նախարարական հանդիպմանն ընդառաջ՝ հայաստանյան քաղհասարակությանը ներկայացնել օրակարգային հարցերը. տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար տեղակալ Մանե Ադամյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը, հայաստանյան քաղհասարակության շուրջ հինգ տասնյակ կառույցների ղեկավարներ և անդամներ, նախագահում էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Բացման խոսքում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հանդիսանալով բավականին ծավալուն փաստաթուղթ, վերաբերում է հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներին: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծեց համաձայնագրի կիրարկման գործընթացում քաղհասարակության հետ երկոխոսության կարևորությունը՝ հավելելով, որ քաղհասարակությունը հանդիսանում է այդ գործընթացի անմիջական մասնակիցը:

Հանդիպմանը կարևորվեց Համաձայնագրի կիրարկումը մշտադիտարկելու նպատակով քաղհասարակության հարթակի ձևավորումը թափանցիկության, ներառականության եւ ռոտացիայի սկզբունքների հիման վրա: Մասնակիցները պայմանավորվեցին շարունակական դարձնել այս ձևաչափով երկխոսությունը: