Factor TV-ի հրապարակումից հետո քրգործ է հարուցվել` բուսաբանական այգուց հատված ծառերի դեպքով

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Factor TV-ի հրապարակումից հետո Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Երևանի բուսաբանական այգուց 20-ից ավելի հաստաբուն կաղնիների հատման դեպքով։

Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՔԿ-ից` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը):

Հիշեցնենք` Factor.am-ը շաբաթ օրվանից հետևողականորեն լուսաբանում է այս խնդիրը։ Արդեն հայտնել ենք, որ այգուց հատվել են 20 ավելի հաստաբուն ծառեր։ Երեկ Factor TV-ն այցելել էր այգու տարածք, արձանագրել, որ կաղնու արահետում մնացել են կոճղերը։ Տեղում հանդիպել ենք այգու պատասխանատուների` տնօրեն Ժաննա Հովակիմյանի, գիտական խորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանի և փոխտնօրեն Նորիկ Շատոյանի հետ։ Նրանցից որևէ մեկը այդպես էլ փաստաթուղթ չի կարողացել տրամադրել, թե կաղնիներն ինչ հիմքով են կտրվել։ Տնօրենը փոխանցել է` իր որոշմամբ հանձնաժողով է ձևավորվել, որպեսզի պարզեն` ինչ հիմքով են ծառերը կտրել։ Հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է լինելու 3 օրից։

 

Նարեկ Կիրակոսյան