Վրաստանում դատարանը Սաակաշվիլիին ևս 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել պետական ​​սահմանն ապօրինի հատելու համար։ Դատավճիռն այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում հրապարակել է դատավոր Միխայիլ Ջինջոլիան, փոխանցում է Эхо Кавказа-ն։

Սահմանն ապօրինի հատելու համար նա դատապարտվել է չորս տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման։ Քանի որ վրացական դատարաններն արդեն Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել են ընդհանուր 9 տարվա ազատազրկման, դատավորն ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահը բանտում կանցկացնի 12 տարի 6 ամիս։

«Այս դատավճով մասամբ ավելացվում է 2025 թվականի մարտի 12-ի Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավճռին՝ 8 տարի։ Արդյունքում, դատավճիռների ամբողջությունից ելնելով, Միխեիլ Սաակաշվիլիին վերջնական պատիժն է ազատազրկումը՝ 12 տարի 6 ամիս ժամկետով»,- ասել է դատավորը։

Ըտ այդ դատավճռի՝ Սաակաշվիլին բանտում կմնա մինչև 2034 թվականի ապրիլի 1-ը։

Հավելենք, որ ավելի վաղ դատարանը Սաակաշվիլիին պետական բյուջեի մեծ գումարի վատնման գործով մեղավոր էր ճանաչել, նա դատապարտվել էր 9 տարի ժամկետով ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի