Սաակաշվիլին 9 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետական բյուջեի մեծ գումարի վատնման գործով մեղավոր է ճանաչվել, դատարանը նրան դատապարտել է 9 տարի ժամկետով ազատազրկում։ Միևնույն ժամանակ, նրան երեք տարով կարգելվի զբաղեցնել պետական ծառայության նշանակովի պաշտոններ, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Դատարանը նաև մեղավոր է ճանաչել նույն գործով անցնող Պետական անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեմուր Ջանաշիային, սակայն նրա մեղադրանքը վերաորակավորվել է, նշանակվել է 300 հազար լարիի տուգանք։

Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին մինչ այդ պարզաբանել էր, որ նիստը չէր կարող հետաձգվել մեղադրյալների չներկայանալու պատճառով, քանի որ դա նախատեսված չէ Վրաստանի օրենսդրությամբ։

«Միխեիլ Սաակաշվիլին ճանաչել մեղավոր Վրաստանի Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետով և երրորդ մասի «բ» կետով կատարված հանցագործության համար և սահմանել 9 տարվա ազատազրկում։ Վրաստանի Քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի չորրորդ մասի համաձայն, այս դատավճռով նշանակված պատիժը կներառի 2021 թվականի նոյեմբերի 17-ի քաղաքային դատարանի որոշմամբ սահմանված պատիժը, և վերջնական պատիժը կլինի 9 տարվա ազատազրկում՝ պետական ծառայության նշանակովի պաշտոնի զբաղեցման իրավունքից երեք տարով զրկմամբ։ Միխեիլ Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետի հաշվարկը կսկսվի այս դատավճռի ընդունման պահից՝ 2025 թվականի մարտի 12-ից, իսկ պատժի հաշվարկի մեջ կներառվի 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 12-ը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը»,- հայտարարել է դատավորը։

Միխեիլ Սաակաշվիլիի և Թեմուր Ջանաշիայի նկատմամբ քննությունը վերաբերում է պետական բյուջեի շուրջ 9 միլիոն լարիի վատնմանը՝ անձնական նպատակների համար։

Ըստ դատախազության՝ քննության ընթացքում պարզվել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Պետական անվտանգության հատուկ ծառայության ղեկավար Թեյմուրազ Ջանաշիայի և Օթար Քվելիձեի մասնակցությամբ, բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման փաստերը գաղտնի պահելու նպատակով, նախագահի պահուստային ֆոնդից հատկացումներ է արել իր անմիջական ենթակայության տակ գտնվող Պետական անվտանգության հատուկ ծառայությանը։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել սահմանը ապօրինի հատելու համար։