«Փոշին ժամանակավոր է, մեծ գաղափարները` մնայուն» գրությամբ պաստառը Factor TV-ի անդրադարձից հետո հեռացվել է Սարյան փողոցից

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

Երևանի Սարյանի փողոցի գլխավոր աստիճանների հարակից տարածքում տեղադրված պաստառը Factor.am-ի անդրադարձից հետո հեռացվել է։ Երեկ հայտնել էինք, որ «Փոշին ժամանակավոր է, մեծ գաղափարները` մնայուն» բովանդակությամբ պաստառով առանձնացված է Սարյան փողոցի մայթեզրին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների հատվածը։ Այժմ տարածքում մնում է միայն «Աղմուկը ժամանակավոր է, մեծ գաղափարները` մնայուն» գրությամբ պաստառը։

Պաստառի նման բովանդակությունը և Կասկադի, Օպերայի և ԱԳՆ-ի նախկին շենքի գրաֆիկական պատկերների զուգադրումը մասնագիտական հանրույթի շրջանում վրդովմունք էր հարուցել։

Մարտիրոս Սարյանի անունը կրող փողոցի գլխավոր աստիճանների և հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը իրականացնում են Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը։ Քաղաքապետարանից Factor.am-ի հայտնել են, որ պաստառի նախագիծը համաձայնեցվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի հետ, իսկ պաստառի բովանդակությունը «Կերոն» զարգացման հիմնադրամի մտահաղացումն է։ «Կերոն» զարգացման հիմնադրամից էլ փոխանցել են, թե շինհրապարակի պաստառների գրությունները և դիզայնը մշակվել են՝ պաստառներն ավելի գրավիչ դարձնելու և ժամանակավոր անհարմարության համար քաղաքացիների համբերությունն ու ներողամտությունը խնդրելու նպատակով։

Անի Թամրազյան