«Հայ փոքրիկ երգիչներ» ՀԿ-ին պատկանող շենքը, որը տեղական նշանակության հուշարձան է, չթույլատրված շինաշխատանքի արդյունքում վնասվել է. Մշակույթի նախարարություն

Լուրեր

14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին պատկանող շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված պետական ցուցակում` որպես տեղական նշանակության հուշարձան. ասված է ՀՀ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հուշարձան-շենքի կողային ճակատին կից տարածքում առանց ՀՀ մշակույթի նախարարության համաձայնության և թույլտվության կատարվել են հողային և շինարարական աշխատանքներ, որի արդյունքում վտանգվել է հիշյալ հուշարձան-շենքի կայունությունը:

Նշյալ շինարարական աշխատանքները կատարվել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, որոնք են.
16-րդ հոդված՝ «… գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:»
22-րդ հոդված՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, … աշխատանքների համար … կառուցապատման, … նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ»:

ՀՀ մշակույթի նախարարությունը, առաջնորդվելով վերը նշված օրենքի դրույթներով, իր լիազորությունների սահմանում 2018 թ. սեպտեմբերի 12-ին գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով դադարեցնել շինարարական աշխատանքները և հուշարձան-շենքի անկանխատեսելի փլուզումից խուսափելու համար հրատապ միջոցառումներ ձեռնարկել:

Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանի անխաթարությունը պահպանելու համար քննարկում է ունեցել կառուցապատողի ներկայացուցչի հետ և բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել`նախարարությանը ներկայացնել հուշարձանի անխաթարությունը պահպանելու վերաբերյալ նախագիծ:
Նախարարությունը խնդրի կապակցությամբ գրությամբ դիմել է Երևան քաղաքի դատախազությանը՝ օրինախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու և պահանջվող օրինական  գործունեությունն իրականացնելու համար:

ՀՀ մշակույթի նախարարությունը նաև իր պատրաստակամությունն է հայտնել հարցը քննարկել պատասխանատու և շահագրգիռ կողմերի հետ և ըստ խնդրի հրատապության՝ նախագծային լավագույն առաջարկին (հուշարձանը վտանգող խնդրի լուծմանը) տալ պահանջվող թույլտվություն: