Հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի կունենա «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողով

Լուրեր

14.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Հայկական ընկերությունները հրավիրվում են «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովին: Միջոցառումը բաղկացած է 2 մասից՝ ցուցահանդես և համաժողով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ, 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։

Ցուցահանդեսային մասը կմիավորի արտահանող և արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին՝ հետևյալ ոլորտներից.

• գյուղմթերքի վերամշակում և սննդարդյունաբերություն,

• դեղագործական և բժշկական արտադրանք,

• թեթև արդյունաբերություն,

• շինանյութերի արտադրություն,

• ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտություն,

• Ոսկեգործություն։

Հայկական ընկերությունների հայտերի հավաքագրումն իրականացնում է Բիզնես Արմենիա հիմնադրամը։ Ընկերությունների մասնակցությունը հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ստեղծված «Եվրասիական շաբաթ» միջոցառման կազմկոմիտեն։ Հաստատված ընկերություններին անվճար կտրամադրվի 10 ք.մ ստանդարտ տաղավար: Ցուցահանդեսի մասնակիցների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները՝ արտադրանքի արտահանման, նորարարական ներուժի և կոոպերացիոն հնարավորությունների առկայությունը։

Ցուցահանդեսի հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ. հոկտեմբերի 8-ն է։ Խնդրում ենք լրացնել կցված հայտը, այնուհետև ստորագրված/կնքված տարբերակը PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլ-հասցեին։

Համաժողովի մասնակիցների գրանցումը կիրականացվի մինչև հոկտեմբերի 8-ը՝ www.eurasianweek.orgկայքէջում, որը նրանց հնարավորություն կտա B2B հանդիպումներ կազմակերպել ԵԱՏՄ այլ ընկերությունների հետ։

Մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպչական հարցերով կարող եք դիմել Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանին.