Որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա լինելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին. պակիստանցի իրավապաշտպան

Լուրեր

27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
Բոլորը

Պակիստանցի իրավապաշտպան, 2016 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա լինելու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությանը: Այս մասին Х-ում տեղեկացնում է Free Armenian Prisoners-ը։

«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը՝ ինչպես կարող եք»,- փոխանցել է իրավապաշտպանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրություն է տարածել ընտանիքի միջոցով՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակայնացնել:

Հիշեցնենք, որ Բաքվում հունվարի 17-ին մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը, որն ընթանում է փակ ռեժիմով՝ Բաքվի զինվորական դատարանում։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։

Բաքվի դատարանում հացադուլի պատճառով Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր. նա հրաժարվել էր ցուցմունք տալ և պատասխանել հարցերի։ Նրա փաստաբան Ջարեդ Գենսերն անդրադարձել էր Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակին՝ նշելով, որ նրա առողջությունը վտանգված է։ Գենսերը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալ միջազգային թիմի բժշկին այցելել նրան, անհապաղ կերպով ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ներառյալ՝ նրա առողջական վիճակի ուսումնասիրությունը, որի կարիքը նա ունի, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը: Փաստաբանը նաև կոչ է արել աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատապարտել այս ցուցադրական դատավարությունը՝ այն որակելով որպես քաղաքական և ապօրինի: