Հայաստանը չի արել տարրական բաներ Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար․ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերն անդրադարձել է հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Ես լիովին համաձայն եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ նա պետք է «համաչափ» և «խելամիտ» ջանքեր գործադրի իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին ու գերիներին ազատ արձակելու համար, որոնք պահվում են Ադրբեջանի կողմից։ Դա է պատճառը, որ այս ցուցակի բոլոր կետերը գալիս են բացառապես այն օրինակներից, որոնք այլ կառավարություններ արել են իմ 25 տարվա փորձի ընթացքում՝ աշխատելով օտարերկրյա պատանդներին ազատ արձակելու համար: Անշուշտ, հայ պատանդներն արժանի են գոնե այնքան օգնության, որքան մյուս կառավարություններն են ցուցաբերում, այնպես չէ՞»,- X-ի իր միկրոբլոգում գրել է փաստաբանը՝ կրկին ներկայացնելով իր կողմից առաջակները գերիներին ազատ արձակելու, որը ավելի էր հրապարակել։

Գենսերը նշել է, որ երբ, օրինակ, ներկայացրել է Իրանում երկու ամերիկացի պատանդի՝ Սիա Նամազի և նրա հոր շահերը, ԱՄՆ-ը պետական բանագնաց էր նշանակել պատանդների հարցով, որն աշխատում էր այդ գործով, Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը, այդ թվում՝ պետքարտուղարը, պարբերաբար հանդիպում էին իր հաճախորդների ընտանիքների հետ։ Իրանում Շվեյցարիայի դեսպանությունում Միացյալ Նահանգներն ուներ «ԱՄՆ շահերի բաժին», որը հանդես էր գալիս բանտերում պահման պայմանների բարելավման համար և փորձում էր վերահսկել դատական գործընթացները։ ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հրապարակային բարձրաձայնում էին, ամերիկացի դիվանագետները՝ իրենց դաշնակիցների հետ, հանդես էին գալիս ՄԱԿ-ում օգնության խնդրանքով, ԱՄՆ-ն աջակցություն է խնդրել համաշխարհային կրոնական առաջնորդներից, պատժամիջոցներ է սահմանել իրանցի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու էին պատանդ վերցնելու համար։

«Այս ամենը ողջամիտ և համաչափ էր Միացյալ Նահանգների համար: Այդուհանդերձ, ի զարմանս ինձ, որքան ես կարող եմ ասել, Հայաստանը չի արել նման շատ տարրական բաներից և ոչ մեկը Ադրբեջանում գտնվող հայ պատանդների համար: Ուստի, ես հարցնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Դուք համաձա՞յն եք, որ այս ամենը ողջամիտ ու համաչափ է կամ Դուք, իրոք, ասում եք, որ այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են նախագահ Թրամփի կողմից՝ Բելառուսից ամերիկացի Մարկ Ֆոգելին և Վենեսուելայից վեց ամերիկացի պատանդներին ազատ արձակելու հարցում, ոչ խելամիտ և անհամաչափ են եղել»,- գրել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի