Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանի միակ «մասամբ ազատ» երկրներն են․ Freedom House

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2025» տարեկան զեկույցը, որում գնահատվում է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը: Ընդհանուր առմամբ, Freedom House-ի վարկանիշը ներառում է 195 երկիր և 13 տարածք, որոնց ազատությունը գնահատվում է 25 ցուցանիշով (յուրաքանչյուրին տրվում է մինչև չորս միավոր)։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը կրկին «մասամբ ազատ» երկրների խմբում է։ Միավորների թիվը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Հայաստանն ունի ընդհանուր 100-ից 54 միավոր, քաղաքական իրավունքների համար՝ 40-ից 23 միավոր, քաղաքացիական ազատությունների համար՝ 60-ից 31 միավոր։

ՀՀ հարևան երկրներից Վրաստանը նույնպես «մասամբ ազատ երկրների» խմբում է՝ 55 միավորով։ Նախորդ տարվա 58 միավորի համեմատ՝ այս տարի Վրաստանը հետընթաց է գրանցել։

Ադրբեջանն ունի 100-ից 7 միավոր ունի և «ոչ ազատ» երկրների խմբում է։ Վերջին 11 տարում երկիրը նահանջել է 13 տեղով։ Թուրքիան ունի 33 միավոր, Իրանը՝ 11։ Այս երկու երկրները նույնպես «ոչ ազատ» խմբում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի