Ադրբեջանի կառավարությունը պահանջել է դադարեցնել BBC-ի ադրբեջանական ծառայության գործունեությունը

Լուրեր

13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
Բոլորը

Ադրբեջանի կառավարությունը կարգադրել է դադարեցնել Բաքվում BBC-ի ադրբեջանական ծառայության գործունեությունը։ Այսօր հրապարակված հայտարարության մեջ BBC-ն նշում է, որ ընկերությունը «դժկամությամբ որոշում է կայացրել» փակել գրասենյակն Ադրբեջանում՝ երկրի Արտաքին գործերի նախարարությունից բանավոր հրահանգներ ստանալուց հետո:

«Մենք խորապես ափսոսում ենք մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլի համար»,- ասել է BBC-ի ներկայացուցիչը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն չի արձագանքել կառավարության որոշումը մեկնաբանելու՝ լրատվամիջոցի խնդրանքին։ BBC-ին միայն բանավոր է տեղեկացվել այս մասին, գրավոր ոչինչ չի ստացվել Ադրբեջանի կառավարությունից։

BBC-ն հայտնում  է, որ Բաքվում իր լրագրողական թիմը դադարեցրել է աշխատանքը, ընկերությունը հետաքննում է հրամանը: Լրատվականը նաև հավելում է, որ կշարունակի հեռարձակվել ադրբեջաներենով։

BBC-ի ադրբեջանալեզու ծառայությունը գործում է 1994 թվականից։ Այն դադարեցրել է ադրբեջանալեզու ռադիոհեռարձակումները 2011 թվականից՝ FM ալիքներով արտասահմանյան ռադիոկայանների հեռարձակումը դադարեցնելու՝ Ադրբեջանի կառավարության որոշումից հետո: Այդ ժամանակից ի վեր BBC-ն ընդլայնել է իր առցանց ներկայությունն ադրբեջաներենով և մեծ լսարան է ձեռք բերել կայքում, ինչպես նաև սոցիալական լրատվամիջոցների հարթակներում:

Հավելենք, որ ավելի վաղ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն որոշել է փակել Sputnik-Ադրբեջանն ու BBC-ի ադրբեջանական ծառայությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի