ՔՈԱՖ-ի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռիչարդ Բեզջյանը։

«Պարոն Բեզջյանի առաջնորդությունն ու բացառիկ լիազորությունները մեր հիմնադրամի զարգացման հաջորդ փուլի բանալին են։ Անհամբեր սպասում եմ Ռիչարդի հետ սերտ աշխատանքին՝  Հիմնադրամն ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նորարարական նախաձեռնությունը նոր մակարդակի բարձրացնելու՝ հանուն մեր գյուղերի երիտասարդների,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր ու գործադիր տնօրեն Գարո Արմենը։- Հայաստանի  գյուղերի հզորացումը երկրի տնտեսության շարժիչն են, բարգավաճման ու խաղաղ ապագայի գրավականը»։

Ռիչարդ Բեզջյանը երևանաբնակ գործարար է, ծրագրավորման ընկերությունների հիմնադիր ու ղեկավար։ Գրաֆիկական դիզայնի, ինտեգրացված ծրագրային լուծումների, էլեկտրոնային առևտրի, իսկ այժմ նաև՝ բանկային ապահով լուծումների առաջամարտիկ է։ ՔՈԱՖ-ի համար այսքան կարևոր ժամանակաշրջանում Ռիչարդ Բեզջյանի ներգրավվածությունն էլ ավելի նշանակալի է դարձնում իրադարձությունը, քանի որ նա տարբեր ոլորտներ և ուղղություններ առաջնորդելու մեծ փորձ ունի։

«Նորարարական մոտեցումը, ահռելի ջանքերն ու ֆինանսական ռեսուրսները, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ներդրել են գյուղական համայնքների զարգացման գործում, անգնահատելի են։ Սա ուղենշային մոտեցում է, որ մի օր կորդեգրեն շատ երկրներ։ Ինձ համար պատիվ է հոգաբարձուների խորհրդի նախագահությունը։ Սա հնարավորություն է բարին գործել երեխաների, ընտանիքների, հայրենիքի ու աշխարհի համար»,- նշեց ՔՈԱՖ-ի նորանշանակ նախագահ Ռիչարդ Բեզջյանը։

Ռիչարդ Բեզջյանը կրթություն է ստացել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում՝ Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանի էլեկտրական ինժեներիայի ու համակարգչային դիզայնի բաժնում։ Իր կարիերան նշանավորվում է շուրջ երեք տասնամյակի նորարարական գործունեությամբ, սկսած առաջին՝ Graphics Software ընկերությունից մինչև Հայաստանում 1990 թ. «Բումերանգ» գիտահետազոտական կենտրոնի հիմնումը։ Աճի հեռանկարները նկատի առնելով՝ 2007 թ. իր տիկնոջ՝ Ռուբինայի ու երեք երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան ու հիմնել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» (EGS) ընկերությունը։

Ունենալով շոշափելի հաջողություններ միջազգային շուկաներում՝ կազմակերպությունը վերածվել է Գերազանցության տեխնոլոգիական կենտրոնի, որն այսօր համարվում է Հայաստանում և տարածաշրջանում ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող խոշորագույն կազմակերպություններից մեկը: Կենտրոնի թվով 300 բարձրակարգ ծրագրավորողները նախագծում և մշակում եմ նոր ծրագրեր, և մատակարարում ՏՏ ծառայություններ աշխարհով մեկ: