«Արքա» քարտերի սպասարկումն արդեն հնարավոր է իրականացնել ՌԴ տարածքում. ԿԲ

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

Սանկտ-Պետերբուրգում «Ֆինանսներ հանուն զարգացման» խորագրով միջազգային բանկային 26-րդ կոնգրեսի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայտարարվել է 2017 թ-ի հուլիսից Ռուսաստանի Դաշնության տարածքում «Արքա» քարտերի, իսկ  ՀՀ տարածքում՝ «Միր» քարտերի, սպասարկման մեկնարկի մասին:

Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Կոնգրեսում իր ելույթի ժամանակ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և «Արքա»  համակարգին՝ արդյունավետ համագործակցության և գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև հիշյալ ծրագրի օպերատիվ, արագ առաջխաղացման համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ԿԲ Խորհրդի որոշմամբ «Միր» քարտային վճարային համակարգն ընդգրկվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, իսկ «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Միր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է ստացել:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի, ինչպես նաև երկու երկրների ազգային քարտային համակարգերի օպերատորների կողմից կատարվել է մեծածավալ աշխատանք, որի արդյունքում հնարավոր է դարձել այս նախագծի իրագործումը:

2016 թ. նոյեմբերի 7-8-ը Երևանում կայացած «Վճարային տարածքի հնարավոր ինտեգրման հեռանկարները» թեմայով ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման շրջանակում ընդունվել է Ճանապարհային քարտեզ, որի համաձայն մինչև 2017 թ. կեսը նախատեսվում էր ավարտին հասցնել տեխնիկական համապատասխանեցումը և «Միր» ու «Արքա» վճարային համակարգերի քարտերի փոխընդունումը մասնակիցների ենթակառուցվածքներում:

Տարեկան կտրվածքով Ռուսաստանից Հայաստան այցելում են մոտ 273 հազ զբոսաշրջիկ, որը կազմում է այլ երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ 22%: Եթե նախկինում Հայաստանում և/կամ Ռուսաստանում ապրանքների, ծառայությունների համար վճարումներ կամ հաշվից կանխիկացում կատարելու համար զբոսաշրջիկները պետք է ունենային միջազգային վճարային համակարգերի քարտեր, ապա այժմ բավարար կլինի «Արքա» կամ «Միր» համակարգերի քարտերի առկայությունը:

Նախաձեռնության մեկ այլ առավելությունն այն է, որ քարտային գործարքներ կատարելիս գործարքի բոլոր մասնակիցներին նախապես հայտնի կլինի արժույթի փոխարկման փոխարժեքը: Բացի այդ նախատեսվում է, որ կիրառվող փոխարժեքը կլինի առավել բարենպաստ միջազգային համակարգերի կողմից կիրառվող փոխարժեքի համեմատ:

Այս նախագիծը իր բնույթով առաջինն է ԵԱՏՄ երկրների շրջանակում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության բարձր մակարդակի մասին՝ ուղղված երկու երկրների քաղաքացիներին բարձորակ ծառայությունների մատուցմանը, անկանխիկ վճարումների զարգացմանը և ազգային համակարգերի քարտային գործարքների սպասարկման աշխարհագրության ընդլայնմանը: