«10-20 տարի առաջ մտքներովս էլ չէր անցնի՝ այդ բառը հնարավոր է էդպես գրել»․ անգրագիտության հաղթարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2024 թվականին Կրթության տեսչական մարմնի իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում 4-րդ դասարանցիների ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակը կազմում է 28 տոկոս։ Այսինքն՝ ՀՀ-ում 10 տարեկան ամեն 4 երեխայից մեկը չի կարողանում կամ դժվարանում է տեքստեր կարդալ, կարդացածն ընկալել և եզրահանգումներ անել։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 2019-ին այս ցուցանիշը 35 տոկոս էր։

Կրթության տեսչական մարմինը նմանատիպ ուսումնասիրություն արել է 2022-ին և արձանագրել անհամեմատ ավելի մտահոգիչ պատկեր՝ 47,7 տոկոս ֆունկցիոնալ անգրագիտություն։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ առօրյայում պատկերը բոլորովին հուսադրող չէ՝ չնայած վիճակագրության առերևույթ բարելավմանը։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով էլ՝ կառույցը Հայաստանում ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ իրականացնում է նպատակային քայլեր՝ ուշադրություն դարձնելով հատկապես տարրական դասարաններում ընթերցանությանը հատկացվող ժամաքանակին, կյանքի կոչելով կրթական ծրագրեր Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի միջոցով։ Թամարա Սարգսյանն ասում է՝ Հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված 8 հիմնական կարողունակություններ կան, որոնց սովորողը միջնակարգ դպրոցն ավարտելիս պարտադիր պետք է տիրապետի, և դրանցից մեկը լեզվական կարողունակությունն է, որը ենթադրում է գրավոր և բանավոր հաղորդակցման ամենաբարձր մակարդակի ապահովում, ընդ որում՝ տարբեր լեզուներով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան