ԵԿՄ-ում հակահեղափոխական ճամբարի ներկայացուցիչները «մուտիտ» են անում, փորձում են պառակտում մտցնել Սասուն Միքայելյանի ու Արամ Սարգսյանի միջև. «Ժամանակ»

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է.

Նախօրեին ԵԿՄ-ում տեղի է ունեցել ազատամարտիկների, նախկին ու ներկա ԵԿՄ-ականների մասնակցությամբ նիստ, որտեղ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ազատամարտիկ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Ավելի վաղ նույն պաշտոնում քննարկվել էր նաև ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի թեկնածությունը, որը համաձայնել էր ստանձնել այդ պատասխանատվությունը:

«Ժամանակ»-ի հետ զրույցում ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը՝ Ադիդասի Վովա, նշում է, որ ԵԿՄ-ում հակահեղափոխական ճամբարի ներկայացուցիչները «մուտիտ» են անում, փորձում են պառակտում մտցնել ազատամարտիկների ու հատկապես Սասուն Միքայելյանի և Արամ Սարգսյանի միջև:

«Այնտեղ կային մարդիկ, ովքեր ժամանակին եղել են նախկին իշխանությունների կոշիկի թայը, աչքն ու ականջը, ու մեր շարժը ներկայացնում էին նրանց: Ասեմ՝ խոսքը Վարդան Ավետիսյանի մասին է, ես չեմ էլ թաքցնում: Ես եղել եմ այն տղերքից, ովքեր միշտ անուններով են ասել՝ ով ով է: Ես չեմ ուզում, որ Արամն ու Սասունը հագնեն իրար: Արամը պատահական տղա չէ, մեր ընկերոջ եղբայրն է, Սասունն էլ՝ դե մեր ընկերն է: Չգիտեմ, չպետք է թույլ տանք: Հանդիպելու եմ Սասուն Միքայելյանի հետ, կներկայացնի իր կարծիքն ու մտավախությունը ստեղծված իրավիճակում»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: