«Արարատ» ակումբի տնօրենը՝ Օղակաձև այգու 4-րդ հատվածի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

«Թենիսի «ԱՐԱՐԱՏ» ակումբի տնօրեն Էդուարդ Սանամյանն անդրադարձել է Օղակաձև այգու 4-րդ հատվածի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելուն։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Թենիսի «ԱՐԱՐԱՏ» ակումբի հարգելի հետևորդներ, մարզաձևի սիրահարներ և մարդիկ, որոնց համար «Բուրեվեստնիկ» կորտերն ինչ-որ արժեք ունեն,

Հարգելիներս,

Ինչպես անցած տարի, այնպես էլ 2025թ «ԱՐԱՐԱՏ» ակումբի համար սկսվեց տագնապալի լուրով: Մայրաքաղաք Երևանի ղեկավարությունը չգնաց շատերիս համար տրամաբանական և հանրության ձայնը լսելու ճանապարհով, այլ, նախորդ տարվա պես, այս տարի ևս գործողություններ է ձեռնարկում հանրությանը մոլորեցնելու, տարատեսակ մանիպուլյացիաների ճանապարհով իրագործել քանդելու՝ Օղակաձև այգու 4-րդ գոտու ամենահին և իր բնույթով ՄԱՐԶԱԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ նշանակության օբյեկտը ՝ պատճառաբանելով, թե դա ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ՈՒՆԻ:

Ի ապացույց սույն հանգամանքի՝ ներկայացնում ենք «Երևան քաղաքի Օղակաձև այգու 4-րդ հատվածի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծն ու հիմնավորումը:

Նաև ցանկանում ենք տեղեկացնել, որ ակումբի սեփականատեր «ԳԵՅՄ-ՍեՐՎԻՍ» ՓԲԸ կողմից ՀՀ Վարչապետի անունով ներկայացվել է անհատական հանրագիր, (PETITION) որը ևս ցանկանում ենք ներկայացնել հանրության դատին:

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ տեղեկացնում ենք, որ սկսում ենք իրազեկումների քննարկումների աշխատանքները:

Խնդրում ենք բոլորիդ, ինչպես անցած տարի՝ անմասն չմնալ և ամուր կանգնենք՝ կանխարգելելու միայն ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀԻՆ ՈՒՂՂՎԱԾ այս որոշման ընդունումը»:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաստատել էր՝ օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող, «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը կքանդվեն և կտեղափոխվեն այլ վայր։ Քաղաքային իշխանությունը հայտարարել էր, որ Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին Կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, որով տարածքը հանրային գերակա շահ են ճանաչելու: