2025 թ-ին որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված օգտագործել՝ որպես քաղաքական ազդեցության․ զեկույց

Լուրեր

15.05.2025 | 12:06
Ալիևը նույնպես կմեկնի Ալբանիա՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու
15.05.2025 | 12:05
Նոր Նորքի թաղապետը հրաժարակա՞ն է տվել. ՈւՂԻՂ
15.05.2025 | 12:01
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.05.2025 | 12:00
Նոր Նորքի թաղապետն այս պահին հրաժարական չի տվել // Պուտինը չի մեկնում Ստամբուլ․ ԼՈՒՐԵՐ
15.05.2025 | 11:55
Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, մեկը՝ Շենգավիթի աշխատակից․ Հայկ Կոստանյան
15.05.2025 | 11:50
Ֆերմերները 250 մլն դրամի փոխարեն 500 մլն-ի գյուղտեխնիկա կկարողանան գնել՝ լիզինգով․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2025 | 11:41
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 15-ի դրությամբ
15.05.2025 | 11:27
Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատասենյակում է, այս պահին հրաժարական չի ներկայացրել․ խոսնակ
15.05.2025 | 11:24
Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ
15.05.2025 | 11:11
Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին
15.05.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
15.05.2025 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.05.2025 | 10:58
Նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն․ Հայկ Կոստանյանը՝ Նոր Նորքի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին
15.05.2025 | 10:53
Իրական փոփոխություն է լինում, երբ դառնում եք ռազմավարական գործընկեր. Պապիկյանը` ԵՊՀ շրջանավարտներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2025 | 10:42
Նավթի գները նվազել են
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը` հայերեն և անգլերեն։

Ստորև զեկույցից հատված․

Տնտեսական ռիսկեր և հնարավորություններ

Դինամիկ փոփոխվող տարածաշրջանում առանձնահատուկ կարևորություն ունի տնտեսական դիմակայությունը, ռիսկերի կառավարումը և նոր հնարավորությունների բացահայտումը։ Անկախացումից ի վեր Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ շարունակ բախվում է տնտեսական զարգացման, լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման, տեխնոլոգիաների հասանելիության, էներգետիկ ինքնաբավության, բազմազանեցման և նմանատիպ այլ մարտահրավերների։

Տնտեսական կախվածությունը որպես արտաքին քաղաքական ազդեցության գործիք․

Ամենայն հավանականությամբ, արտաքին դերակատարների կողմից 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական, լոգիստիկ կախվածությունը կշարունակվի օգտագործվել որպես քաղաքական ազդեցության գործիք։ 2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն։ Ներքին ապակայունացման և հանրային կարծիքի վրա բացասական ազդեցություն ունենալու նպատակով տարածաշրջանում սեփական ռազմավարական շահեր սպասարկող դերակատարները կփորձեն ստեղծել արհեստական լոգիստիկ խոչընդոտներ,
վարչարարության անտեղի բարդացումներ, պայմանագրային պարտավորությունների կամայական մեկնաբանություններ։

Նման պայմաններում տնտեսական փոխկապակցվածությունների կամ կախվածությունների բազմազանեցման ուղղությամբ հնարավորությունների փնտրման և օգտագործման քայլերը Հայաստանի համար արտաքին վնասակար ճնշումները բալանսավորելու և տնտեսական զարգացում ապահովելու հնարավորության պատուհան կարող են դառնալ։

Տարածաշրջանային ապաշրջափակում 

Տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի մրցավազքում թե տարածաշրջանային և թե արտատարածաշրջանային դերակատարների գործողությունները 2025 թվականին, ամենայն հավանականությամբ, կշարունակեն տեղավորվել ռեգիոնում սեփական քաղաքական ազդեցությունը պահպանելու կամ մեծացնելու տրամաբանության մեջ, ինչը Հայաստանի համար կարող է ստեղծել անվտանգային լրացուցիչ ռիսկեր։

Ի տարբերություն որոշ կենտրոնների, որոնք տարածաշրջանի ապաշրջափակումը դիտարկում են մրցակցային և քաղաքական ազդեցությունների տեսանկյունից, Հայաստանը տարածաշրջանային ապաշրջափակումը համարում է ոչ միայն խաղաղության օրակարգի բաղադրիչներից մեկը, այլև որպես լոգիստիկ, տարանցիկ ուղիների ներուժի ամբողջական իրացման հնարավորություն, որի ամբողջական էությունն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

Թուրքիայի և Ադրբեջանի հետ երթուղիների, տարանցիկ հնարավորությունների ամբողջական ապաշրջափակումը ոչ միայն տարածաշրջանի կայունության կարևոր երաշխիքներից է, այլև, հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական և ռեգիոնալ իրողությունները, մեր տարածաշրջանը Եվրասիա մայրցամաքի կարևոր և ապահով լոգիստիկ հանգույցներից մեկը
դարձնելու իրական հնարավորություն ունի։

Երկրորդային տնտեսական պատժամիջոցների ռիսկեր

Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ գործող պատժամիջոցները, որի հետևանքով մեր առկա տնտեսական ներուժի օգտագործումը սահմանափակված է երկրորդային պատժամիջոցների ռիսկերով։ Երկրորդային պատժամիջոցների ավելացման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կբախվի նոր սահմանափակումների։ 2025 թվականին թե Ռուսաստանի, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կամ մեղմացումը, որը Հայաստանի տնտեսության համար կունենա էական ազդեցության ներուժ, գնահատում ենք քիչ հավանական, հետևաբար՝ երկրորդային պատժամիջոցներով պայմանավորված ռիսկերը Հայաստանի համար 2025
թվականին արդիական կմնան։ Մյուս կողմից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակական կիրառման, ռուս-ուկրաինական հակամարտության և էական այլ գործոնների համադրությունը բարձրացնում է Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղման հավանականությունը, հավելյալ ռիսկեր ստեղծում նաև Հայաստանի տնտեսության համար։

Տեխնոլոգիական զարգացում 

2025 թվականին տնտեսական պատժամիջոցների անուղղակի ազդեցությունը շարունակելու է Հայաստանի համար ռիսկեր գեներացնել նաև տեխնոլոգիական զարգացման, տեխնոլոգիաներին Հայաստանի հասանելիության տեսանկյունից։ Խոսքը ինչպես տեղական ներուժով տեխնոլոգիաների արտադրման, այնպես էլ տեխնոլոգիաներ ներկրելու հնարավորության մասին է։ Տեխնոլոգիական գործիքների, սարքավորումների, ծրագրային ապահովումների հասանելիության խոչընդոտները սահմանափակում են ոչ միայն գործարար միջավայրի, այլ նաև նորարարությունների զարգացումը։

Էներգետիկ անվտանգության ռիսկերը շարունակելու են արդիական մնալ նաև 2025 թվականին։ Էներգետիկ կախվածությունը շարունակում է օգտագործվել որպես տարածված քաղաքական ազդեցության գործիք, թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային հարաբերություններում, որից անմասն չէ նաև Հայաստանը։ Չբալանսավորված էներգետիկ կախվածությունը հավելյալ ռիսկեր է ստեղծում տնտեսական կայուն զարգացման, ինքնիշխան քաղաքականության և սոցիալական կայունության համար, և մեծացնում Հայաստանի դեմ կիրառվող արտաքին քաղաքական ճնշման
արդյունավետությունը։

Տնտեսական, լոգիստիկ, տեխնոլոգիական և էներգետիկ անվտանգության հարցերը տարածաշրջանային զարգացումների համապատկերում կշարունակեն ուղղակիորեն փոխկապակցված լինել ռազմաքաղաքական հնարավոր զարգացումների և տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների փոխհարաբերությունների դինամիկայի հետ։

 

Զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ։