Աֆղանստանի փոխարտգործնախարարը կոչ է արել թույլատրել կանանց կրթությունը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Աֆղանստանի արտաքին գործերի փոխնախարար Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիկզայը կոչ է արել «Թալիբան» շարժման առաջնորդներին վերացնել աղջիկների և կանանց կրթության արգելքը։ Ելույթ ունենալով Խոստ նահանգի կրոնական դպրոցում՝ փոխնախարարն ասել է, որ արգելքի համար որևէ հիմնավորում չկա: Ըստ նրա՝ նախկինում նման արգելք չի եղել, և դա որևէ խնդիր չի առաջացրել, փոխանցում է The Times of India-ն։

Ստանիկզայը կարծիք է հայտնել, որ նման արգելք սահմանելով՝ երկրի իշխանությունները անարդարություն են գործում երկրի 40 միլիոն բնակչությունից 20 միլիոն մարդու նկատմամբ՝ զրկելով նրանց կրթության իրավունքից։ 2021 թվականի օգոստոսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Աֆղանստանը մտցրել է տարանջատված կրթություն և բուհերի առանձին մուտքեր տղամարդկանց և կանանց համար: 2021 թվականի սեպտեմբերին աղջիկներին արգելվեց հաճախել դպրոց մինչև հետագա ծանուցում։ 2022 թվականի դեկտեմբերին իշխանությունները պահանջել են Աֆղանստանի համալսարաններին դադարեցնել դասերը աղջիկների համար մինչև հետագա ծանուցումը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի