Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի շրջանները. հրդեհ է բռնկվել Ռոստովի մարզի գործարանում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու սարքերը հունվարի լույս 10-ի գիշերը գրոհել են Ռուսաստանի մի քանի շրջանները։ Ռոստովի մարզում, շրջանի ղեկավար Յուրի Սլյուսարի տեղեկացմամբ, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը խոցել են 16 անօդաչու թռչող սարք, փոխանցում է Մեդուզան։

Ղրիմ գյուղի արտադրամասի տարածքում հրդեհ շարունակվել է մինչև առավոտ։ Մարզպետը չի նշել, թե որ ձեռնարկության մասին է խոսքը։ Ռոստովի բնակիչները գրում են, որ այն Plastfactor գործարանն է, որը զբաղվում է հատակի ծածկերի արտադրությամբ։

Ռոստովի մարզի այլ բնակավայրերում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, դպրոց։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Հունվարի 9-ի երեկոյան էլ Վորոնեժի մարզի արվարձաններում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Նրա խոսքով՝ վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, սակայն տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են 40 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր․ 16-ը՝ Ռոստովի մարզում, 4-ական՝ Կուրսկի և Վորոնեժի մարզերում, երեքը՝ Բրյանսկի մարզում, երկուսը՝ Կրասնոդարում, մեկը՝ Կրասնոդարի երկրամասում, մեկը՝ Բելգորոդի շրջանում, տասը ՝ Ազովի ծովի ջրերի վրա:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի