Թուրքիայի ԶՈՒ-ն բերվել է մարտական պատրաստության վիճակի՝ Սիրիայում օպերացիայի համար․ Türkiye

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի զինված ուժերը մարտական պատրաստության վիճակի են բերվել՝ կապված Սիրիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ հնարավոր գործողության հետ, գրում է կառավարամետ Türkiye պարբերականը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրներին։

«Անկարան, որը Սիրիայի նոր վարչակազմից պահանջում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպության դեմ, շարունակում է պատրաստվել ցանկացած սցենարի։ Դրանցից մեկը ռազմական գործողություններն են։ Հնարավոր գործողության համար սահմանին գտնվող զորքերը մարտական պատրաստության են բերվել»,- նշվում է հոդվածում։

Թուրքական և սիրիական ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ կիրականացնեն PKK-ի զինյալների դեմ, եթե Արևմուտքը «նոր պահանջներ» ներկայացնի, չորեքշաբթի գրել էր թուրքական Hürriyet-ը։

Միաժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում PKK-ի զինյալներին, և եթե այդ կոչերն անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է արդիական դառնալ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի