Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին․ իսրայելական կառավարական կոմիտե

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ առճակատման։ Այս մասին ասվում է իսրայելական կառավարական Նագելի կոմիտեի՝ պաշտպանական բյուջեի և անվտանգության ռազմավարության վերաբերյալ վերջին զեկույցում, գրում է The Jerusalem Post-ը։

Կառավարության կողմից ստեղծված կոմիտեն նախազգուշացնում է, որ օսմանյան ժամանակաշրջանի ազդեցությունը վերականգնելու՝ Թուրքիայի հավակնությունները կարող են հանգեցնել Իսրայելի հետ լարվածության սրման, ինչը, հնարավոր է, վերածվի հակամարտության։ Զեկույցն ընդգծում է սիրիական խմբավորումների՝ Թուրքիայի հետ միավորվելու վտանգը՝ ստեղծելով նոր և հզոր սպառնալիք Իսրայելի անվտանգության համար:

«Սիրիայից եկող սպառնալիքը կարող է վերածվել նույնիսկ ավելի վտանգավոր բանի, քան իրանականը»,- ասվում է զեկույցում։

Իսրայելական պետական կառույցի այս գնահատականը հնչում է տարածաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավելի հաստատակամ քաղաքականության ֆոնին, որը որոշ վերլուծաբաններ համարում են Իսրայելի շահերի հակառակորդ:

Հաղորդվում է, որ կոմիտեն իր առաջարկությունները ներկայացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Իսրայել Կացին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին՝ ուրվագծելով առաջացող սպառնալիքներին դիմակայելու համապարփակ ռազմավարություն: Այն առաջարկում է առաջիկա հինգ տարիների ընթացքում պաշտպանական բյուջեն ավելացնել տարեկան մինչև 15 միլիարդով, որպեսզի Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ լինեն դիմակայել Թուրքիայի կողմից սպասվող մարտահրավերներին՝ տարածաշրջանային այլ սպառնալիքների հետ մեկտեղ:

«Մենք ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում հիմնարար փոփոխությունների։ Իրանը վաղուց է մեր ամենամեծ սպառնալիքը, սակայն ասպարեզ են դուրս գալիս նոր ուժեր, և մենք պետք է պատրաստ լինենք անսպասելիին։ Այս զեկույցը մեզ տրամադրում է ճանապարհային քարտեզ՝ ապահովելու Իսրայելի ապագան»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուն:

Թուրքիայի հետ հնարավոր առճակատման նախապատրաստվելու համար կոմիտեն առաջարկել է նաև ընդլայնել սպառազինությունը՝ ձեռք բերել հավելյալ F-15 կործանիչներ, ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և արբանյակներ՝ Իսրայելի հեռահար հարվածային կարողություններն ուժեղացնելու համար, բարելավել ՀՕՊ համակարգերը՝ բազմաշերտ հակաօդային պաշտպանության կարողությունները, ներառյալ՝ Երկաթե գմբեթ, David’s Sling, Arrow համակարգերը և նոր գործարկվող Iron Beam լազերային պաշտպանության համակարգը, ուժեղացնել սահմանային անվտանգությունը՝ Հորդանանի հետ երկայնքով ամրացված անվտանգության պատնեշի կառուցում, որը կնշանակի զգալի փոփոխություն Իսրայելի պաշտպանական ռազմավարության մեջ՝ չնայած Հորդանանի հետ հնարավոր դիվանագիտական ​​հետևանքներին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի