Հ1-ը Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձի հրապարակման ժամը որոշել է առանց Մայր Աթոռի հետ քննարկումների

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանօրյա ուղերձը Հանրային ՀԸ-ով հեռարձակելու մասին Factor.am-ի հրապարակումից հետո Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, որ Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին հեռարձակելը համաձայնեցված չէ Մայր Աթոռի հետ։

Հիշեցնենք՝ Factor.am-ը երեկ հղում անելով Առաջին ալիքի եթերացանկին գրել էր, որ կաթողիկոսի ուղերձը ՀԸ-ն նախատեսում է հեռարձակել լուրերի թողարկումից հետո։ Այդ ժամանակահատվածում են հեռարձակվելու նաև ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի ուղերձները։

Մայր Աթոռը մինչև երեկ անարձագանք էր թողել Factor.am-ի հարցադրումները, թե ուղերձի հեռարձակման առնչությամբ ինչ որոշում կա, իսկ Առաջին ալիքից գրավոր հարցում են խնդրել, ինչն արդեն ուղարկված է։ Այսօր Մայր Աթոռի հաղորդագրության մեջ կարդում ենք․

«Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները։ Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին»։

Նշենք, որ հեռուստաընկերությունը նախորդ տարվանից է սկսել Գարեգին Բ-ի ուղերձը չհեռարձակել տարեմուտից րոպեներ առաջ: Առաջին ալիքը սա բացատրում է այն հանգամանքով, որ օրենսդրական կարգավորում այդ մասով չկա, սակայն, շատերը սա կապում են Գարեգին Բ-ի քաղաքական դիրքորոշման հետ։ Նարեկ Կիրակոսյան