Հ1-ը Գարեգին Բ-ի ուղերձի հեռարձակման ժամ է որոշել․ արդյո՞ք այն համաձայնեցված է Մայր Աթոռի հետ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Այս տարի Հանրային ՀԸ-ն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանօրյա ուղերձը նախատեսում է եթեր հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Առաջին ալիքի կայքում տեղադրված ծրագրային ցանկից։

Factor.am-ը երեկ Հանրային ՀԸ-ից՝ հետաքրքրվել էր, թե այս տարի արդյո՞ք հեռարձակվելու է Գարեգին Բ-ի ուղերձը, թե՝ ոչ։ Կառույցից առաջարկել էին գրավոր հարցում ուղարկել, ինչի պատասխանը դեռ չենք ստացել։ Այսօր արդեն Factor.am-ն արձանագրեց, որ Հանրայինի կայքում հոգևոր առաջնորդի ուղերձի համար նախատեսված եթերաժամանակ կա։

Հիշեցնենք՝ նախորդ տարի Առաջին ալիքի եթերում Գարեգին Բ-ի ուղերձը չհրապարակվեց։ Պատճառն այն էր, որ ՀԸ-ն ավանդական դարձած եթերաժամանակը փոխել էր՝ առաջարկելով, որ այն հեռարձակվի լրատվական թողարկման ընթացքում։ Մինչ այդ կաթողիկոսի խոսքը հեռարձակվում էր վարչապետի, իսկ նախկինում նախագահի ուղերձից առաջ։ Այս փոփոխությունը Հանրայինը նախորդ տարի բացատրել էր այն հանգամանքով, որ օրենսդրական կարգավորում չկա կաթողիկոսի ուղերձի հեռարձակման մասով։ Սակայն, ակնհայտ էր, որ նման որոշումը կայացվել էր եկեղեցի-քաղաքական իշխանություն  տարաձայնությունների պատճառով։ Գարեգին Բ-ն միացել էր Փաշինյանի հրաժարականի պահանջին և անխնա քննադատում էր նրան։

Վերադառնալով ուղերձի հեռարձակմանը։ Առայժմ անհայտ է մնում՝ արդյո՞ք այս հեռարձակման ժամանակն ընտրվել է երկու կողմերի միջև համաձայնության արդյունքում, թե՝ ՀԸ-ն սեփական նախաձեռնությամբ եթերաժամանակ է հատկացրել։ Մայր Աթոռից երեկ Factor.am-ին հայտնել էին, թե քննարկումներ կան, իսկ այսօր հեռախոսազանգերն անպատասխան թողեցին։ Առաջին ալիքի հանրային կապերի պատասխանատուն ևս մեր զանգերին չպատասխանեց։

Նարեկ Կիրակոսյան