Բաքուն մերժել է Մալթայում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու՝ Բլինքենի առաջարկը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Բաքուն մերժել է անցկացնել ԱՄՆ-ի միջնորդությամբ հայկական կողմի հետ հերթական հանդիպումը։ Մասնավորապես, ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, թե ինչու Մալթայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունենա։

Դիվանագիտական ​​աղբյուրներն APA-ին հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։ Բլինքենը ցանկացել է միջնորդ հանդիսանալ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Բլինքենը մտադիր էր ԱՄՆ-ին վերաինտեգրել խաղաղության գործընթացին, սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է հանդիպում անցկացնելու՝ Բլինքենի առաջարկը։

Պատճառը, ադրբեջանական կողմի, այն է, որ Բայդենի վարչակազմը, իբր, «Ադրբեջանի նկատմամբ անարդար, կողմնակալ քաղաքականություն է վարում»։

«Դրա համար Ադրբեջանն ընդհանրապես չի  ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության գործընթացում, դա չի համարում նպատակահարմար»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Factor TV-ին հայտնել էր, որ Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում ծրագրված չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի