Ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել

Լուրեր

08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

Այսօր կայացել են նաև մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն ու մրցանակակիրների պարգևատրությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Սուրեն Աղաջանյանը, Գասպար Տերտերյանը և ազատոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը:

60 կգ քաշայինների եզրափակչում Աղաջանյանն առավելության է հասել Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տերտերյանը 67 կգ քաշայինների եզրափակչում 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել իրանցի ըմբիշի նկատմամբ: 65 կգ քաշայինների եզրափակչում Ավետիսյանը գոտեմարտել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի հետ և դրամատիկ գոտեմարտում 9:7 հաշվով փայլուն հաղթանակ տարել:

Աղջիկների պայքարում 53 կգ քաշային Էլեն Բաբաջանյանը 8:7 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին ու դարձել արծաթե մեդալակիր (այս քաշային կարգում պայքարը շրջանաձև էր)։ Մրցանակային երկրորդ տեղն է զբաղեցրել նաև ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը՝ եզրափակչում 4:8 հաշվով զիջելով Հյուսիսային Կորեայի ներկայացուցչին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 8:0 հաշվով հաղթել է Կոլումբիայի ներկայացուցչին և դարձել բրոնզե մեդալակիր: Պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել նաև 77 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը. բրոնզե մեդալի համար պայքարում նա 9:1 հաշվով առավելության է հասել Հորդանանի ներկայացուցչի նկատմամբ։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մեկնաբանելով հայ մարզիկների գրանցած արդյունքները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ին մրցունակ թիմ է մասնակցում, որը միայն հաղթանակների է ձգտելու. «Տեսնում եմ նվիրվածություն, պայքարի ունակություն: Մարզիկները շատ լավ տրամադրվածություն ունեն: Թիմը թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես ամբողջովին պատրաստ է: Առաջին իսկ օրվա արդյունքներն արդեն վկայում են այն մասին, որ մեր կողմից հիանալի թիմ է մասնակցում այս առաջնությանը: Մենք հաղթում ենք և ապացուցում, որ շատ ուժեղ ենք: Առաջնությանը մասնակցում ենք միայն հաղթանակի համար»:

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Առաջնությունն անցկացվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը: Մուտքն ազատ է: