Իրանը Հայաստան է բերել վերջին սերնդի մի համակարգ, որը կնպաստի քաղցկեղի բուժման արդյունավետությանը

Լուրեր

12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Վարան Փարթո Դարման» ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջադ Փանահին և «Վարան-Արմենիա» ընկերության նախագահ Մոհամմադ Շահրանիին։

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ Ձեր ընկերության նախաձեռնությունը և դրա իրանկանացման արագությունը լավ անակնկալ է»,- ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով հյուրերին` ասել է նախարարը։

Մոհամմադ Հաջադ Փանահը նշել է, որ Հայաստան կատարած առաջին այցելության ժամանակ են համոզվել, որ երկիրը ճառագայթային բուժման սարքավորումների կարիք ունի։ «Հայաստան ենք բերել ամենավերջին սերնդի մի համակարգ, որը զգալիորեն կնպաստի քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությանը»,- նշել է գործադիր տնօրենը` հավելելով, որ համագործակցության շրջանակում նաև կենտրոնի վեց մասնագետ Իրանում վերապատրաստվել է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղցկեղով հիվանդ անապահով ՀՀ քաղաքացիների բուժման ծախսերը հոգալու համար հատուկ հիմնադրամ ստեղծելու, հայ ուռուցքաբանների հետ աշխատելու և իրենց փորձը փոխանցելու համար Իրանից մասնագետներ բերելու հարցերը։ «Մենք պատրաստ ենք ուռուցքաբանության ոլորտում ձեզ հետ համագործակցությունը հասցնելու առավելագույն արդյունավետության։ Դա նշանակում է ուռուցքային հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերման աճ և մահացության կրճատում, ինչպես նաև հիվանդացության նվազում»,- ասել է Լևոն Ալթունյանը։

Նախարարը նշել է, որ, հաշվի առնելով խնդրի սոցիալական կարևորությունը, որոշվել է մշակել Ուռուցքաբանության զարգացման ազգային ռազմավարություն։ Այն մշակող հանձնաժողովի ղեկավարը համաձայնվել է լինել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Թագավորական քոլեջի ղեկավար Արա Դարզին։ Լևոն Ալթունյանը Մոհամմադ Հաջադ Փանահին առաջարկել է որպես սարքավորումների և պարագաների հարցերով խորհրդատու մասնակցել Հայաստանում ուռուցքային հիվանդությունների հաղթահարման գործում կարևոր դերակատարություն ունեցող ռազմավարության մշակմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հաջորդ հանդիպումը քննարկված հարցերին առավել մանրամասն անդրադառնալ նամակագրության միջոցով։