Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Թրամփը կարող է ԱՄՆ զորքերը դուրս բերել Սիրիայից

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերը հայտարարել է, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից։ Այս մասին Գյուլերը հայտարարել է tv100-ին տված հարցազրույցում։

«Իրականում Թրամփն իր նախագահության ընթացքում երեք անգամ հրահանգել է դուրս բերել իր զինվորներին Սիրիայից։ Բայց այն ժամանակ դա ընտրությունների նախօրեին էր, այդպես էլ մնաց։ Իմ գնահատմամբ՝ Թրամփն այս ընթացքում կկենտրոնանա այս հարցի վրա և կարող է ամերիկացի զինվորներին դուրս բերել Սիրիայից և տարածաշրջանից»,- ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը՝նշելով, որ թուրքական զորքերը չեն հեռանում Սիրիայից։

Հարցին՝ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելը լա՞վ է, թե՞ վատ, Գյուլերը պատասխանել է, որ չի ցանկանում այդ հարցը շահարկել։

«Ես հավատում եմ, որ մեր նախագահները նորից միասին կաշխատեն և, ամեն դեպքում, կարելի է դրական արդյունքների հասնել»,- նշել է նա։

Հարցին էլ՝ արդյո՞ք ակնկալում է Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում F-16-ի և F-35-ի գնման հարցում Թուրքիայի պահանջների բավարարման արագացում, Գյուլերը պատասխանել է, որ ներկայում ամերիկացի գործընկերների հետ հարաբերությունները շատ դրական են, հետընթաց չի լինի։

«Մենք ուզում ենք գնել 40 հատ F-16, և դրանք ձեռք կբերվեն, պայմանագրերը կնքված են։ Մենք կգնենք նաև 40 հատ Eurofighter Typhoon ինքնաթիռ։ Գերմանիան երկար ժամանակ դիմադրում էր, բայց, ի վերջո, ՆԱՏՕ-ում մեր բարեկամների՝  Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի դրական ներդրումով Բեռլինը, ի վերջո, դրական արձագանքեց»,- հայտարարել է Յաշար Գլուլերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի