Ծխախոտը որ շպրտեն տան պատին, կհանդուրժե՞ք, իսկ տանից մի մետր այն կողմ դա նորմալ է․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.12.2024 | 18:52
Ուկրաինան ԱՄՀ-ից 1,1 մլրդ դոլար է ստացել
23.12.2024 | 18:48
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս. ՀՀ վարչապետ
23.12.2024 | 18:24
ՌԴ-ն էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարումներ կսկսի չճանաչված Աբխազիա
23.12.2024 | 18:15
Դավիթ Խուդաթյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են դեպի ԱՄՆ ուղիղ չվերթներ սկսելու հնարավորությունը
23.12.2024 | 18:06
Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալի վարույթն անջատվել է, Honda-ն և Nissan-ը միավորվում են․ ԼՈՒՐԵՐ
23.12.2024 | 18:02
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը
23.12.2024 | 17:51
50 % և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների ֆինանսական տվյալներում խախտումներ են hայտնաբերվել․ ՊՎԾ
23.12.2024 | 17:42
Մեքենան այրած երիտասարդը հայտնաբերվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
23.12.2024 | 17:30
Կրեմլը՝ Ասադի ամուսնալուծության և տեղաշարժի սահմանափակումների մասին
23.12.2024 | 17:25
Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
23.12.2024 | 17:19
Ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ․ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել
23.12.2024 | 17:08
Սուրբ Ծննդյան տիեզերք. ՆԱՍԱ-ն աստղային կուտակումների տոնական պատկերներ է ներկայացրել
23.12.2024 | 16:56
Նախորդ շաբաթ պարեկները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 332 մեքենա
23.12.2024 | 16:45
ՌԴ փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունն Իրանում է
23.12.2024 | 16:37
Գրանցվել է 550 դեպք, որից 235-ը՝ արտակարգ․ ՆԳն փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհավորել բոլորին տեղական ինքնակառավարման օրվա առիթով, գոհունակություն հայտնել այն վճռականության համար, որը ցուցաբերվել է և ցուցաբերվում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: «Արդեն ասվեց, որ Հայաստանի Հանրապետությունում խոշորացման շատ մասշտաբային բարեփոխումներ են տեղի ունեցել, բայց ուզում եմ ընդգծել, որ այստեղ էլ մեր ոչ բոլոր հարցերի պատասխաններն են տրված: Մասնավորապես, կարծում եմ, որ դեռևս քննարկման հարց է համայնքների խոշորացումը շարունակելու, որոշակի բանաձևով ի լրումն հասցնելու հարցը, որն իհարկե որոշակի քննարկումների փուլով պիտի անցնի:

Բայց ուզում եմ նաև կիսվել ձեզ հետ, որ վերջին շրջանում մի շարք աշխատանքային քննարկումների և այցերի արդյունքում ես որոշակի լարվածություն ունեմ՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակչություն ունեցող համայնքների իրադրության հետ, որովհետև չխոշորացվելու և սուբվենցիոն ծրագրերի մասշտաբի պակասության բերումով, ակնհայտորեն, մենք ճեղք ենք ստանում չխոշորացված և խոշորացված համայնքների միջև: Չնայած՝ սուբվենցիայի համակարգում որոշակի փոփոխություններ ենք արել, որպեսզի ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները մեծացնենք, նաև որոշակի այլ դոտացիոն բանաձևերով ենք աջակցություն ցուցաբերում, բայց իմ մտավախությունը հետևյալն է, որ միևնույն է՝ այս միջոցներով մենք այս ճեղքը չենք կարողանալու ոչ միայն լրացնել, այդ ճեղքը շատ մեծ տեմպերով է աճում: Նրանք, ովքեր եղել են համայնքներում, սա ակնհայտ, առաջին հայացքից երևացող հանգամանք է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ սա մի հարց է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ պետք է անպայման քննարկել, քանի որ խնդիրը միայն քաղաքական քննադատությունը չէ, այլ նաև այն իրողությունը, որ կա այսօր այդ համայնքներում:

Երկրի ղեկավարը կարևորել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում բարեփոխումների օրակարգի շարունակականությունը սոցիալ-հոգեբանական իմաստով: «Քաղաքացին պետք է ճանաչի այն մեխանիզմները, որի գործարկման միջոցով տեղի են ունենում կամ տեղի չեն ունենում այն փոփոխությունները, որոնք ինքն ակնկալում է»,- ասել է վարչապետը և ընդգծել համայնքի բնակիչների համար «համայնք» հասկացությունն ավելի պարզ և ընկալելի դարձնելու կարևորությունը, քանի որ, ըստ վարչապետի, ի վերջո և՛ «համայնք», և՛ «պետություն» հասկացությունները կոլեկտիվ ջանքի արդյունքում կյանքը բարելավելու գործիքներ են: «Այս համատեքստում, շատ է խոսվում ապակենտրոնացման մասին, մեծ հաշվով՝ խոսքը լիազորությունների և իշխանության ապակենտրոնացման մասին է: Եվ քաղաքական իմաստով պետք է արձանագրենք, որ մենք այդ որոշումը՝ ամենակարևոր որոշումներից մեկը, որն իմիջիայլոց դե ֆակտո որոշում է, կայացրել ենք, և այդ որոշումը հետևյալն է, որ առաջինը՝ դե յուրե որոշումը, որ համամասնական ընտրակարգով է տեղի ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և երկրորդը՝ դե ֆակտո ընտրությունները չեն կեղծվում, և քաղաքացիները ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո ընտրում են իրենց համայնքը, իրենց ավագանուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է՝ կարևոր է, որ լիազորությունների հետ նաև պարտականությունների և պատասխանատվության ապակենտրոնացում տեղի ունենա, ինչը վերաբերում է ոչ միայն ավագանուն և համայնքին, այլ նաև բնակչին և քաղաքացուն: «Պետք է արձանագրեմ, որ շատ մեծ ճեղք կա քաղաքացու, պետության և համայնքի միջև, և այդ ճեղքը երևում է Հայաստանի շատ քաղաքացիների շեմքից դուրս և շեմքից ներս իրավիճակներում, որովհետև շատ քննարկված հարց է մեզնում հատկապես՝ բազմաբնակարան շենքերի պարագայում, որ շեմից ներս մարդու վերաբերմունքը միջավայրին ուրիշ է, շեմքից դուրս բոլորովին ուրիշ: Այստեղ է, որ այս ճեղքն առաջանում է, որովհետև սկսած շքամուտքից, բակից՝ քաղաքացին, մարդն այլևս չունի այն վերաբերմունքը, ինչ վերաբերմունք որ ունի դռնից ներս, որովհետև այդտեղ մեր սոցիալ հոգեբանությունը ձևակերպված է «իմ տունն իմ ամրոցն է» խոսույթի և ասացվածքի ներքո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարական հասարակությունում կառավարման մասով առնվազն պետք է մի փոքր հրաժարվել «իմ տունը իմ ամրոցն է» բանաձևից կամ մի փոքր այն վերաձևակերպել: «Մենք պետք է մեր սոցիալ-հոգեբանությունը որոշակիորեն փոխենք՝ արձանագրելով, որ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը մեր բնակավայրն է, որի շեմքից ներս մենք, իհարկե, ունենք անձեռնմխելի իրավունքներ, բայց շեմքից դուրս նաև՝ որոշակի պատասխանատվություն ունենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած պետություն նույնպես համայնքային կազմակերպման ավելի լայն մի կառույց է:

Վարչապետն այդ համատեքստում կարևորել է հանրության վերաբերմունքը համայնքի, պետության նկատմամբ և ընդգծել սոցիալ-հոգեբանական մակարդակում որոշ ավանդույթների փոփոխության կարևորությունը: «Շատ ավանդույթներից մենք ուղղակի պետք է հրաժարվենք: Դրանք այն ավանդույթներն են, որոնք ձևավորվել են պետականության, համայնքի բացակայության պայմաններում, որովհետև դրանք ավանդույթներ են այն մասին, որ մենք անկախ պետություն պետք է չլինենք, մենք համայնքային կառավարում չպետք է ունենանք, մենք պետք է ունենանք բդեշխային կառավարում, մենք պետք է ունենանք օկուպացիոն կառավարում: Հետևաբար, շատ ավանդույթներ կան, որ հենց այս տրամաբանության մեջ են»,- նշել է երկրի ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ պետք է տարբերել ավանդույթները և հստակ շեշտադրում դնել այն ավանդույթների վրա, որոնք պետական են, համայնքային են և որոնք նպաստում են տեղական ինքնակառավարման և պետական ինստիտուտների կայացմանը՝ որպես համընդհանուր բարեկեցության գործիք:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել է Տեղական ինքնակառավարման օրվա առիթով և նշել, որ ՏԻՄ-ն այն ոլորտներից է, որտեղ գրանցվել են հաջողություններ. «Այստեղ ես պետք է գնահատանքի հատուկ խոսքեր ասեմ Կառավարության անդամներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին, որովհետև առանց այդ համագործակցության հնարավոր չէր դա անել: Նորից ուզում եմ կիսել իմ համոզվածությունը, որ այդ հաջողությունները միանշանակ և աներկբայորեն կապված են ժողովրդավարության հետ, այդ հաջողությունները կապված են ընտրությունների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ ձևավորելու այդ ավանդույթի ներդրման հետ»:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաև «ՏԻՄ համակարգի կայացման ուղին Հայաստանում» խորագրով ֆիլմը: