Աղազարյանը Քյարամյանի մասին իր նախկին գնահատականը վերագրեց լրագրողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այլևս Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասին վատ բաներ չի խոսում։ Օրեր առաջ, երբ ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել ու Քյարամյանն ասել էր, որ Աղազարյանի որդու համար իրեն երկու անգամ դիմել են, Հովիկ Աղազարյանը հայտարարել էր՝ եթե Քյարամյանն անուն չտա, թե ով է իրեն դիմել իր որդու համար՝ «ստախոս սրիկա է»։

Լրագրողներն այսօր հիշեցրեցին, որ ՔԿ նախագահն այդպես էլ չասաց, թե ով է իրեն դիմել, հիմա կարո՞ղ եք ասել, որ «ստախոս սրիկա» է։

«Դա ձեր գնահատականն է, պարոն Քյարամյանը որոշակի պարզաբանումներ տվել է»,- ասաց նա, ապա արագ հեռացավ՝ պատճառաբանելով, թե եթե իր ճեպազրույցին լրագրողներ լինեն «Ժողովուրդ», «5-րդ ալիք» ու «Մեդիահաբ» լրատվականներից՝ հարցերի չի պատասխանելու։

Մանրամասները՝ տեսանյութում: