Հայաստանն աշխարհի 15 երկրում ՏՏ ներկայացուցչություն կունենա. Վահան Մարտիրոսյան

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հուլիսի 12-ին  տեղի ունեցավ նախարար Վահան Մարտիրոսյանի և «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախարարության և «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև փետրվարին ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ աշխարհի 15 երկրներում Հայաստանը  պետք է ունենա ներկայացուցչություններ, որոնք Հայաստանի ՏՏ զարգացումները կներկայացնեն աշխարհին։

«Այսօր արդեն ակնհայտ են առաջին կոնկրետ արդյունքները:  Հինգ երկրներում՝  ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Բոլիվիայում, բացվել են ներկայացուցչություններ։ Այդ երկրների մասնագետների հետ տեղի են ունեցել հանդիպումներ, ստորագրվել են մի շարք հուշագրեր։ Առաջիկայում ներկայացուցչություններ կբացվեն նաև Իրանում, Ռուսաստանում, Իսպանիայում և Մեքսիկայում»,-տեղեկացրեց նախարարը։

Վահան Շաքարյանը, մանրամասնելով կատարված աշխատանքները, նշեց, որ Բոլիվիայի մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել հանդիպումներ, նրանք այցելել են Հայաստան,  մշակվել են համագործակցության ուղղությունները։

Բացի այդ, շուտով կավարտվեն գիտահետազոտական լաբորատորիա  հիմնելու համար «IDS» կազմակերպության ներկայացուցիչների հետ  պայմանագրի նախապատրաստման աշխատանքները:

Լրագրողների բարձրացրած մի շարք հարցեր վերաբերում էին Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման ուղղություններին, տարբեր երկրների հետ համագործակցության, համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու հնարավորություններին։

Նախարար Վահան Մարտիրոսյանը պատասխանեց  նաև նախարարության մյուս գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ  մի շարք այլ հարցերի։