«Երևան Սիթի Տուր»-ից 4 ամսում օգտվել է ՌԴ-ից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից ժամանած 1300 զբոսաշրջիկ

Լուրեր

15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվում են ինչպես Երևան այցելող զբոսաշրջիկները, այնպես էլ մայրաքաղաքի բնակիչները: «Երևան Սիթի Տուր» երթուղու 6-րդ տարեջրջանի պաշտոնական մեկնարկը թեև տրվել է մայիսի 1-ից, սակայն հաշվի առնելով Երևան այցելող զբոսաշրջիկների թիվը՝ «Երևան Սիթի Տուր» ծրագիրն աշխատել է դեռևս մարտ ամսից: Հիմնական այցելուները մարտին եղել են Իրանից ժամանած զբոսաշրջիկները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի տվյալներով մարտ-հունիս ամիսներին իրականացված 60 տուրի ընթացքում ծրագրից օգտվել է շուրջ 1300 այցելու, որոնց հիմնական մասը եղել են ՌԴ-ից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկները: Ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է նկատվել նաև Արևելյան Ասիայից, մասնավորապես՝ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների կողմից:

Կարևորելով սոցիալական նշանակության ծրագրերի իրականացումը՝ տուրիզմի բաժինը «Երևան Սիթի Տուր» ծրագրի շրջանակում կազմակերպել է նաև հատուկ մշակված երթուղիներ՝ Երևանի տեսարժան վայրերով մարզերի դպրոցահասակ երեխաների, ուսումնական կենտրոնների, ուսանողների համար: