Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց ոսկե մեդալ
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի U20 առաջնության հաղթող: Մարզուհին պոկում և հրում վարժությունների հանրագումարում արձանագրել է 200 կգ արդյունք․ տեղեկանում ենք Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայից։
Ծանրամարտիկ Ռաֆիկ Մինասյանը դարձել է Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր։
Ավելի վաղ Ժորա Գրիգորյանը դարձել էր մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող։
Հիշեցնենք՝ Լեհաստանի Ռաշին քաղաքում հոկտեմբերի 26-ին մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը։