«Լույս» դաշինքը կերաշխավորի մանկապարտեզների գործունեությունը անվճար հիմունքներով. նախընտրական ծրագիր

Լուրեր

21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Լույս» դաշինքը հրապարակել է նախակրթական դպրոցների վերաբերյալ իր նախընտրական ծրագրի դրույթը։ Դաշինքը երաշխավորելու է մանկապարտեզների գործունեությունը անվճար հիմունքներով, ինչպես նաև նոր խմբերի ավելացումը մանկապարտեզներում հերթերի վերացման նպատակով։

 

Կրթող մայրաքաղաք ունենալ նշանակում է ապահովել բարենպաստ պայմաններ, որոնք իրենց անուղղակի ներգործությամբ կնպաստեն երեխաների կրթության իրավունքի արդար և արդյունավետ իրացմանը։

 Վերանայելու ենք հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդի և տնօրենի ընտրության գործող կարգը՝ ապահովելով ծնողների և շահառուների մասնակցությունը գործընթացին։

Մշակելու ենք նախադպրոցական և դպրոցական սննդի  ռազմավարություն, որը կներառի հատուկ սննդի մատակարարում,  ճաշացանկ և սպասարկման բարեկարգված ենթակառուցվածքներ։

Երեխաների նախադպրոցական կրթությունը հասանելի և մատչելի դարձնելու նպատակով հաշվառելու  և գույքագրելու ենք  մանկապարտեզների վարձակալությամբ տրված տարածքները, և աստիճանաբար վերադարձնելու ենք մանկապարտեզներին:

Շահերի բախումը բացառելու նպատակով կվերանայվեն Երևանի ենթակայության տակ գործող  մանկապարտեզների և դպրոցների շենքերում  տեղակայված մասնավոր մանկապարտեզների և  դպրոցների գործունեությունը, որոնց հիմնադիրները տվյալ մանկապարտեզների և դպրոցների տնօրեններն են, ստուգելու ենք այդ մասնավոր կրթական հաստատությունների լիցենզիաների օրինականությունը:

Կանխատեսելու համար  մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը, յուրաքանչյուր մանկապարտեզում կիրականացվի 0-6 տարեկան  երեխաների էլեկտրոնային հերթագրում, որը  հասանելի   կլինի ծնողների համար:

Երևանի բյուջեի հնարավորության սահմաններում կվերանայվեն Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաների կրթության համար սահմանված տեղական տուրքերը:

!  Ստեղծելու ենք քաղաքային տեխնոպարկ ուսանողների համար, որը ապահովված կլինի wi-fi կապով, արտաքին տեղադրման վարդակներով և համապատասխան այլ ենթակառուցվածքներով։