Արարատ Միրզոյանը և ԱՄՆ նախագահի օգնականը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության զարգացմանը միտված ընթացիկ ծրագրերը, դրական դինամիկան ու հետագա հեռանկարները։ «Հայաստանը շահագրգիռ է շարունակել զարգացնել հարաբերություններն ԱՄՆ հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ համագործակցությունը կառուցելով ընդհանուր արժեքների, արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների վրա, ուսումնասիրելով նաև ոլորտային համագործակցության լրացուցիչ հնարավորությունները»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Արարատ Միրզոյանը և Մայքլ Քարփենթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, և անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու գործում ՀՀ շահագրգռվածությունը՝ հավելելով, որ վերջինս իր հստակ արտահայտումն է գտել հնարավորինս սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված ՀՀ տեսլականում: