Քյարամյանը հրաժարվել է ցուցմունք տալ Տիգրան Առաքելյանին ենթադրյալ խոշտանգման գործով

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանը հրաժարվել են ցուցմունք տալ քաղաքացի Տիգրան Առաքելյանին ենթադրյալ խոշտանգելու գործով։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ 42-ամյա Տիգրան Առաքելյանը դեռևս 2023 թվականի հունիսին հայտարարել էր, որ Արգիշտի Քյարամյանը և Ազատ Գևորգյանն իրեն խոշտանգել ու բռնությունների են ենթարկել Գևորգյանի աշխատասենյակում։

Տնային կալանքի տակ գտնվելու ընթացքում Տիգրան Առաքելյանը Factor TV-ի հետ զրույցում նշել էր, որ իրեն բերման են ենթարկել հունիսի 17-ի առավոտյան, երեք օր գտնվել է անազատության մեջ։ Նա պնդում է՝ իր նկատմամբ բռնություններն ու խոշտանգումներն իրականացվել են 11 ժամ և ուղղորդվել են սեռական բնույթի հայհոյանքներով և սպառնալիքներով։

Այս ահազանգից ավելի քան մեկ տարի անց Factoram-ը գրավոր հարցմամբ Գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք գործով անցնող մեղադրյալներ կան, թե՝ ոչ, ՔԿ-ի նշված պաշտոնյաները հարցաքննվե՞լ են և ի՞նչ կարգավիճակ ունեն։

«Տիգրան Առաքելյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Տիգրան Առաքելյանն ունեցել է տուժողի դատավարական կարգավիճակ, իսկ Ձեր հարցմամբ նշված պաշտոնատար անձիք, օգտվելով իրենց իրավունքից, հրաժարվել են ցուցմունք տալ»,- ասված է Դատախազության պատասխանում։

2023 թվականի նոյեմբերին Factor TV-ն խորհրդարանում Տիգրան Առաքելյանի հայտարարության վերաբերյալ հարց էր ուղղել Արգիշտի Քյարամյանին՝ արդյո՞ք ծեծի ենթարկել է նրան։

«Ես մանր հերյուրանքները չեմ մեկնաբանում»,- պատասխանել էր նա։

Քննչական կոմիտեից Factor TV-ին ավելի վաղ հայտնել էին, որ Տիգրան Առաքելյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, քրեական գործ է հարուցվել միանգամից մի քանի հոդվածներով՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։

Նարեկ Կիրակոսյան