«Գցել են գետնին, Քյարամյանը ոտքերը մաքրել է վրաս»․ քաղաքացին ահազանգում է՝ խոշտանգվել է, ՔԿ-ն չի մեկնաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

42-ամյա Տիգրան Առաքելյանը պնդում է, որ Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանն իրեն խոշտանգել և բռնությունների են ենթարկել Գևորգյանի աշխատասենյակում։

Տնային կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ իրեն բերման են ենթարկել հունիսի 17-ի առավոտյան, երեք օր գտնվել է անազատության մեջ։ Նա պնդում է՝ իր նկատմամբ բռնություններն ու խոշտանգումներն իրականացվել են 11 ժամ և ուղղորդվել են սեռական բնույթի հայհոյանքներով և սպառնալիքներով։

Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ Տիգրան Առաքելյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, քրեական գործ է հարուցվել միանգամից մի քանի հոդվածներով՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։ Ինչ վերաբերում է Առաքելյանի մեղադրանքներին, ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց՝ անհիմն, օդից արված հայտարարությունները չեն մեկնաբանում, դրա համար կա իրավական ընթացակարգ։ Ըստ Աբրահամյանի՝ եթե անձը համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, կարող է օգտվել այդ ընթացակարգից․ քննություն կարվի, հանգամանքները կպարզվեն։ Factor TV-ի ուղիղ հարցին՝ Արգիշտի Քյարամյանը հանդիպե՞լ է Տիգրան Առաքելյանին, Գոռ Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել։

Արգիշտի Քյարամյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանն էլ Factor TV-ի հարցերին հստակ պատասխաններ չտվեց՝ զրույցի ընթացքում ընդհատելով հեռախոսազանգը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կասկածելի է համարում, որ ՔԿ-ն ուղիղ և հստակ չի հերքում Առաքելյանի մեղադրանքները։

Տիգրան Առաքելյանը, Factor TV-ից զատ, դեպքի մասին ահազանգել է Նիկոլ Փաշինյանին, Գլխավոր դատախազությանը, ԱԱԾ-ին ու ՄԻՊ-ին։ Գլխավոր դատախազությունից Factor TV-ին հայտնեցին, որ ուսումնասիրում են Առաքելյանի դիմումն ու թեմային առնչվող հրապարակումները։

Այս ենթադրյալ և մյուս անհերքելի բռնությունների մասին ահազանգերի ֆոնին քաղհասարակության ներկայացուցիչներն ահազանգում են՝ իրավապահ համակարգը՝ դատարանները, քննչական ծառայությունները և ոստիկանությունը բարեփոխված չեն։ ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ քաղաքացիների սպասելիքները Փաշինյանի իշխանավարման հինգ տարիների ընթացքում չեն արդարացել։

2023 թվականի հունիսի 1-ին տեսանյութ տարածվեց, որում երևում է, որ Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը քաղաքի հյուրանոցներից մեկում անխնա ծեծի է ենթարկում 16-ամյա պատանուն։ Մինչ այս աղմկահարույց տեսանյութի հանրայնացվելը Արսեն Ղայթմազյանն ազատության մեջ էր։ Նա ընդամենը բանավոր զղջացել էր։

Երևանի կենտրոնում կարմիր բերետավորը քաղաքացուն տապալում է ասֆալտին․ դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 3-ին։ Գինովցած քաղաքացին սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում ոստիկանության ծառայողի հասցեին։ Միջադեպից հետո ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, նա շարունակում է համակարգում մնալ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանը որպես դատաիրավական համակարգի չբարեփոխվելու հիմնական պատճառ նշում է այն, որ Փաշինյանը, իշխանության գալով, քաղաքական և իրավական գնահատական չի տվել նախորդ իշխանությունների գործելաոճին։

Լևոն Բարսեղյանը Տիգրան Առաքելյանի ահազանգի և մյուս աղմկահարույց դեպքերի առնչությամբ պատշաճ քննություն է պահանջում, սակայն նշում է՝ վստահություն չկա, որ այն իսկապես պատշաճ կիրականացվի։

Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից մեկ տարի անց հանկարծակիի էր եկել, երբ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինա Պողոսյանից տեղեկացել էր, որ իրավապահներն իր իշխանության օրոք ևս քաղաքացիներին բռնությունների են ենթարկում։

Նինա Կարապետյանը նկատում է՝ այս մեթոդները իշխանավորները կիրառում են սեփական իշխանությունը պահպանելու համար՝ վախի մթնոլորտ ստեղծելով այն քաղաքացիների համար, որոնք կարող են կառավարության աշխատանքի դեմ բողոքի ակցիաներ սկսել։

Մարդու իրավունքների պաշտպանությունը հեղափոխական իշխանությունների առանցքային խոստումներից մեկն էր, որը, ըստ քաղհասարակության ներկայացուցիչների, իշխանությունները չեն կատարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան