Ալիևը խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի առաջարկն անիրատեսական է անվանել

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Բելգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեյպոնի հավատարմագրերը։ Ադրբեջանական լրատավմիջոցների հաղորդմամբ՝ դեսպանն ասել է, որ Բելգիան շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված տարածաշրջանային կայունությամբ։ Նշելով կարգավորման հարցում վերջին առաջընթացը՝ դիվանագետը նշել է, որ Բելգիան խրախուսում է այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Անդրադառնալով Ադրբեջան-Եվրամիություն հարաբերություններին՝ Իլհամ Ալիևը նշել է, որ Բրյուսելն այն վայրն էր, որտեղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ հաջողությամբ բանակցություններ էին ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այնտեղ իսկապես զգալի առաջընթաց է գրանցվել։

Բրյուսելյան հանդիպումներն ամեն կերպ ձախողող Ալիևը հայտարարել է, թե, իբև, «հայկական կողմը որոշել է չշարունակել այս գործընթացը, որը կոչվում է Բրյուսելյան գործընթաց»։ Նա ասել է, թե խաղաղության համաձայնագրի բոլոր կետերն ունեն նույն արժեքը, և դրանք մեկը մյուսից չի կարելի առանձնացնել։ Ալիևը  հայտարարել է, թե «լիովին անիրատեսական է համարում Հայաստանի կառավարության տարօրինակ առաջարկը՝ ստորագրել այն, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, և չհամաձայնեցված դրույթները պահպանել հաջորդ փուլերի համար»։

«Մադրիդյան սկզբունքները նախատեսում են, որ առանց բոլոր հարցերի շուրջ համաձայնության ոչինչ չի կարող լինել։ Շատ դեպքերում հայկական կողմը, այս առաջարկներն առաջ քաշելով, ցույց է տալիս, որ խաղաղություն է ուզում, բայց նրանք նախապես գիտեն, որ այդ առաջարկները չեն կարող ընդունվել։ Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի այն ժամանակվա համանախագահների դիրքորոշումն էր, և մենք մնում ենք այս դիրքորոշմանը։ Ցավոք, նախկին Մինսկի խմբի որոշ անդամներ փոխել են իրենց դիրքորոշումը և պաշտպանում են հայկական ներկայիս անիրատեսական առաջարկը։ Չնայած այս ամենին՝ գործընթացը շարունակվում է»,- ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ ասել է Ալիևը։

Ալիևը նաև ասել է, որ Եվրամիությունը նախկինի պես պետք է չեզոք մնա հայ-ադրբեջանական խաղաղության  գործընթացում։ Ադրբեջանի նախագահը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Բելգիայի երկկողմ հարաբերությունները կզարգանան՝ անկախ հայ-ադրբեջանական օրակարգից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի