ՀՀ-ն ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը
Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Լեհաստանի նախաձեռնությամբ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող 40 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են ստորագրել՝ կոչ անելով հարգել ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը:
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed