Վիտալի Բալասանյանը պատասխանատվության է ենթարկվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

«Պարզվել է, որ սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր»,- տեղեկացնում են տեսչական մարմնից։

Հիշեցնենք՝ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պնդել էր, որ Արցախի հերոս, ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը զավթել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող համայքային հողը, հատել տարածքի ծառերն ու այրել։ Վիտալի Բալասանյանը Factor TV-ի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ որևէ կապ չունի ո՛չ տարածքի, ո՛չ ծառահատումների հետ։ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն էլ իր հերթին փոխանցել էր, որ ծառահատում չեն արձանագրել, քանի որ տարածքում կոճղեր չեն հայտնաբերել։ Այնինչ, Չախոյանի հրապարակած կադրերում հստակ երևում էին ծառերի կոճղեր և կանաչ տերևներով այրվող ճյուղեր։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էլ մեզ վստահեցրել էր, որ Վիտալի Բալասանյանը համայքային հող չի զավթել և ծառեր չի այրել, ընդամենը տարածքի աղբն է մաքրել։

 

Արփի Հակոբյան