ԱԱԾ-ն՝ Ալեքսանդր Լապշինի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Լուրեր

06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քեզ վաճառել Ալիևին» արտահայտությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից չի արվել, այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ից՝ անդրադառնալով հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպին։ Գերատեսչությունից նաև նշել են, որ այս մասին իր հարցազրույցում ասել է նաև Լապշինը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ իրեն ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանում:

Լապշինը մինչ այդ նախորդ գրառմամբ հայտարարել էր, թե իրեն ձերբակալել են ՌԴ-ի ու Ադրբեջանի պահանջով, իսկ հաջորդիվ ասել էր, որ իրեն մոլորեցրել է օդանավակայանում ծառայություն իրականացնող սահմանապահներից մեկը, որը բառացիորեն ասել է՝ «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քեզ վաճառել Ալիևին»:

Ավելի ուշ բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Factor TV-ի տաղավարում մանրամասներ էր ներկայացրել «Զվարթնոց» օդանավակայանում իր հետ տեղի ունեցած միջադեպից, անդրադարձել էր նաև հարցին, թե ինչու էր լուրեր տարածել, թե իրավապահներից մեկն իրեն ասել է, թե «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև գործարք կա իր հետ կապված»։

«Այդ հարցը երեկ մանրամասն քննարկել ենք ոստիկանությունում։ Մեր շուրջը շատ մարդիկ էին պտտվում՝ սահմանապահներ, անվտանգության աշխատակիցներ, բոլորը ինչ-որ համազգեստով էին։ Ասում էին՝ գնա այստեղ, այնտեղ։ Այդ մարդկանցից մեկը մոտեցավ ինձ ու դա ասաց։ Կարծում եմ՝ նա հումոր էր անում, որը մեղմ ասած, հիմարություն է, վնասակար։ Երևի ենթադրվում էր, որ ես կժպտամ ու ամեն ինչ լավ կլինի։ Ես չեմ կարող նման բաներին հումորով վերաբերյալ, մանավանդ որ, ձերբակալված եմ Բելառուսի դիմումով։ Բոլոր տեղերում, սոցցանցերում սկսեցին գրել, որ դա պատվեր է»,- հայտարարել էր Լապշինը։

Մանյա Պողոսյան