Այդ խոսակցությունն իրականում մեր մասնակցությամբ է. ԱԱԾ տնօրենը՝ սկանդալային ձայնագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուզում եմ հաստատել, որ խոսակցությունն իրականում մեր մասնակցությամբ է. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր և ՀՀ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի զրույցի սկանդալային ձայնագրությանը:

«Մեր այսօրվա հանդիպման նպատակն այն է, որ համացանցում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ խոսում ենք ես և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Ուզում եմ հաստատել, որ խոսակցությունն իրականում մեր մասնակցությամբ է, և շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է հանրապետության ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը: Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն և կպարզվի ձայնագրման աղբյուրը»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ Գլխավոր դատախազությունում արդեն քրեական գործ է հարուցվել և առաջիկայում կիմանանք բոլոր մանրամասները:

 Ապա անդրադառնալով խոսակցության օրվան, Վանեցյանը նշեց, որ այն տեղի է ունեցել  Ռոբերտ Քոչարյանի դատական որոշման  օրը: «Խոսակցությունը լսել եք բոլորդ, չեմ մանրամասնի: Ուղղակի ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100 տոկոսով համոզված լինել, որ որևէ թերացում, թերություն չկա: Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է, և եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- հավելեց Արթուր Վանեցյանը:

Նա պարզաբանեց, որ փորձագիտական կարծիք է ստացել, որը պարզաբանման կարիք է ունեցել. «Նախ՝ նախապատմությունն ասեմ. ստացել եմ մի հաղորդագրություն, փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր: Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, նա, արդեն որպես իրավաբան, տվել է այդ բացատրությունները հարցի շուրջ»:

Արթուր Վանեցյանը, միաժամանակ, վստահեցրեց, որ այս սկանդալը չի խանգարի իրենց գործունեությանը: «Այն, ինչ մենք անում ենք, այն պայքարը, որը սկսել ենք, շարունակելու ենք, մեզ չի խանգարելու ոչ մի բան: Որևէ խոչընդոտ չի կարող լինել մեր սկսած գործում: Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են հետ, մարդասպանները կանգնելու են դատարանի առջև, և այդ պրոցեսն անկասելի է»,- հայտարարեց Վանեցյանը: