Փաշինյանի՝ Փարիզ անսպասելի այցի պատճառը «Վեոլիա ջրի» դեմ հարուցված քրգո՞րծն է. «168 ժամ»

Լուրեր

13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
Բոլորը

«168 ժամ» թերթը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-14-ին Փարիզ կատարելիք այցն անսպասելի էր նաև իր աշխատակազմի համար։

«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Իսկ սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:

«168 ժամի» տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին իսկապես Փարիզ հրավերն անսպասելի է եղել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Բրյուսելում էր հանդիպել, այնպես որ, այս ընթացքում նույնիսկ օրակարգ չէր ձևավորվել։ Իրականում հրատապ ու անսպասելի այս այցը պայմանավորված է ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի դեմ օրեր առաջ հարուցված քրեական գործով։ Ֆրանսիայի իշխանությունները փորձում են հասկանալ՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում ՀՀ նոր իշխանությունները ֆրանսիական խոշոր այդ ընկերության հանդեպ նման քայլեր ձեռնարկելով, և այն էլ՝ գագաթաժողովից և Ֆրանսիայի նախագահի ՀՀ այցից առաջ։

Հիշեցնենք, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության համաձայն՝ «Վեոլիա ջուրը» կաշառք տալու դիտավորությամբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի և ևս 7 պաշտոնատար անձանց համար Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ տոմսեր է գնել, ինչից հետո ջրի սակագինը բարձրացվել է 11,414 դրամով՝ 180-ից հասնելով 191 դրամի։

«Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն օրեր առաջ հրավիրած ասուլիսում ոստիկանության առաջադրած մեղադրանքների հետ կապված պարզաբանումներ էր ներկայացրել  և հայտարարել, որ իրենց դեմ արշավ են իրականացնում այն մատակարարները, որոնք մրցույթում չեն հաղթել ու չեն համագործակցել իրենց հետ, ինչպես նաև այն աշխատակիցները, որոնց հեռացրել են ընկերությունից:

ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ իր հերթին՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե համամիտ չէ «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության հետ, որ ոստիկանության մեղադրանքը շինծու է, անհիմն։

Նման այցի պատճառ կարող էր հանդիսանալ նաև այն, որ գուցե ֆրանսիական կողմին նաև անհանգստացրել է այն տեղեկատվությունը, որ կապված է հայկական զորքի՝ ռուսական զորքի կազմում Սիրիայում տեղաբաշխման հետ, որովհետև հայտնի է, որ Ֆրանսիան, ինչպես եվրոպական այլ երկրներ, հակադիր շահեր, մոտեցումներ ունի Սիրիայում, քան Ռուսաստանինն է:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: