Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին և փոխնախագահին

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիին: Վարչապետը ողջունել է Ուրուգվայի օրենսդիր մարմնի ղեկավարության այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների փաստը: 

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Ուրուգվայը դժվարին իրավիճակներում մշտապես եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին, Հայաստանը կարևորում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Վարչապետի խոսքով՝ վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները վկայում են փոխգործակցությունն ընդլայնելու երկկողմ քաղաքական կամքի մասին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է միջազգային հարթակներում միջխորհրդարանական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կապերի խորացումը տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում:  Անա Օլիվերան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ Ուրուգվայն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կարևորել է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով՝ հավելելով, որ խորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուրուգվայ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ՀՀ Կառավարության ծրագրին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: