«Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ «Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. երեք անձի մեղադրանք է ներկայացվել։

«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել են «Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

Քննությամբ մասնավորապես հիմնավորվել է, որ Արարատի մարզի 24 և 23-ամյա երեք բնակիչները, խմբի կազմում խոշոր չափերով գույք ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2024 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, դեմքերը բժշկական դիմակներով քողարկված, գնացել են Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Վասաբի» ռեստորան:

24-ամյա երիտասարդներից մեկը, հարվածելով ռեստորանի պահակի դեմքին՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որի պատճառով վերջինս աստիճաններով գլորվել է ներքև՝ ստանալով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ:

Այնուհետև երեքով ապօրինի մուտք են գործել ռեստորան, որտեղ մյուս երկու երիտասարդները, մետաղյա առարկայով վնասելով դրամարկղը, հափշտակել են շուրջ 750.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և հեռացել՝ հափշտակված գումարը հետագայում բաժանելով միմյանց միջև:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երեք անձանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ և 7-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, սակայն հետագայում, դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է և ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։

Նախաքննություն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։