Զելենսկին պատրաստվում է ԱՄՆ նախագահին փոխանցել Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը․ դրա մասերից մեկը «Կուրսկի օպերացիան» է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին փոխանցել պատերազմում Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը, որը ներառում է չորս ոլորտ։ Դրանցից մեկը Ուկրաինայի զինված ուժերի հարձակումն է Կուրսկի շրջանում, մամուլի ասուլիսում ասել է Զելենսկին, փոխանցում է Մեդուզան։

«Ուղղություններից մեկը, որի մի մասն արդեն կատարված է, Կուրսկի շրջանն է։ Երկրորդ ուղղությունը Ուկրաինայի ռազմավարական տեղն է աշխարհի անվտանգ ենթակառուցվածքում։ Երրորդ ուղղությունը Ռուսաստանին պատերազմը դիվանագիտորեն ավարտել ստիպելու հզոր փաթեթն է։ Չորրորդը տնտեսական է, ես դրա մասին մանրամասն չեմ խոսի»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ «արդար» կլինի, եթե հաղթանակի ծրագիրը նախ ներկայացվի ԱՄՆ նախագահին, քանի որ դրա հաջողությունը կախված է նրանից՝ արդյո՞ք Սպիտակ տունը կտա Ուկրաինային այն, ինչ նշված է այս ծրագրում։ Զելենսկին ասել է, որ ծրագիրը կներկայացնի սեպտեմբերին Ջո Բայդենի հետ հանդիպմանը։

«Ես կարծում եմ նաև, որ ճիշտ կլինի այս ծրագիրը փոխանցել և՛ Քամալա Հարրիսին, և՛ Դոնալդ Թրամփին, քանի որ մենք չգիտենք, թե ով կլինի նախագահ, բայց մենք իսկապես ցանկանում ենք իրականացնել այս ծրագիրը»,- հավելել է Զելենսկին։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ «Կուրսկի օպերացիան» կապված է նաև խաղաղության երկրորդ գագաթնաժողովի հետ, որը պատրաստվում է անցկացնել Ուկրաինան։

«Կուրսկի օպերացիան կապվա՞ծ է խաղաղության երկրորդ գագաթնաժողովի հետ։ Այո, քանի որ Կուրսկի գործողությունը Ուկրաինայի հաղթանակի ծրագրի կետերից մեկն է»,- ասել է Զելենսկին։

Նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է խաղաղության երկրորդ գագաթնաժողովն անցկացնել «համաշխարհային Հարավի» երկրներից մեկում։